Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-09-2017
«Նոր ալիք». Էռնա Միրը հաղթել է մրցույթում, Սյուզաննա Մելքոնյանը՝ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը
Սոչիում ավարտվել է «Նոր ալիք-2017» հեղինակավոր երգի միջազգային մրցույթը: Մրցութային երեք օրերի արդյունքների համաձայն՝ առաջին տեղում են երեք երկրների ներկայացուցիչներ՝ «Արցախի ձայներ» խմբից Էռնա Միրզոյանը (Էռնա Միր, Հայաստան), Սարդոր Միլանոն (Ուզբեկստան) եւ «DoReDoS» խումբը (Մոլդովա):

Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սյուզաննա Մելքոնյանը: Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է սեպտեմբերի 14-ի երեկոյան: 

«Այս հաղթանակը նվիրում եմ իմ երկրին՝ Արցախին: Այն փոքր է, բայց՝ ուժեղ, ու սովորեցրել է ինձ պինդ մնալ մինչեւ վերջ ու հաղթել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Էռնան: 

Նշենք, որ «Նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթին 11 երկրներից մասնակցել են 14 կատարողներ: