Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-09-2017
#UpEVN Open Air փառատոնի եւ հյուրերի մասին
Սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Հրազդան մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիի տարածքում, տեղի կունենա առաջին #UpEVN Open Air փառատոնը:

Այս բացառիկ և խելահեռ իրադարձությանը ելույթ կունենան Հայաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ճանաչված DJ-ներ, երաժիշտներ, երգիչներ և այլք: 8 ժամ հայ հանրությունը հնարավորություն կստանա վայելելու որակյալ երաժշտություն՝ հագեցած հետաքրքիր լազերային շոուով: Միջոցառման հեդլայներները երկու հայտնի արտիստներն են՝ Monatik-ը և Kravz-ը:

Դմիտրի Մոնատիկն ուկրաինացի երգիչ է, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, «X Ֆակտոր», «Պարում են բոլորը» և «Աստղային ռինգ» շոուների մասնակից: 2011 թ. Դմիտրի Մոնատիկը Նիկոլայ Բոյչենկոյի և «D’Arts» բալետի հետ թողարկեց «ТайУлетаю» դեբյուտային տեսահոլովակը, որը նկարահանվել էր բջջային հեռախոսով: Դրանից հետո երգեր է գրել այնպիսի հայտնի կատարողների համար, ինչպիսիք են Սվետլանա Լոբոդան, Աննա Սեդոկովան, Եվա Բուշմինան, Ալիսա Գրոսուն, Դիմա Բիլանը, Սերյոգան: 2016 թ. դարձել է ուկրաինական «Մանկական ձայնը» ծրագրի մարզիչ:

Kravz-ը ռուս ռեփեր է, Presnya Family երաժշտական ապրանքանիշի հիմնադիրը: Նրա երգերը տեղ են գտել նաև ռուսական ֆիլմերում: 2016 թ. թողարկել է իր վեցերորդ սոլո ալբոմը:

Նշենք, որ #UpEVN Open Air փառատոնի կազմակերպիչը Prime Production-ն է: