Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 13-09-2017
Երիտասարդական աշխատողների դասընթացավարների մրցույթ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների և փորձագետների համար իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի առաջին՝ բազային փուլը կկայանա 2017 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Դասընթացի առկա (face to face) հանդիպումները 2017 թվականի հոկտեմբերի 27-29-ը, նոյեմբերի 10-12-ը եւ դեկտեմբերի 16-17-ը անցկացվելու են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում: Դասընթացների միջակայքում կիրականացվեն ինքնուրույն աշխատանքներ: 

Վերապատրաստումն իրականացնելու համար հիմք է ծառայելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի № 301-Ա/1 հրամանով հաստատված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը»: 

Վերապատրաստման ծրագրի դասընթացները կազմակերպելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն անհրաժեշտ է սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանող վեց դասընթացավար:

Եթե ցանկություն ունեք մասնակցելու ծրագրին՝ որպես դասընթացավար, խնդրում ենք մինչեւ ս.թ. սեպտեմբերի 30-ը հայերեն լեզվով erit.msy@gmail.com էլ. հասցեով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել ձեր CV-ն՝ նշելով, թե որպես որ մոդուլի դասընթացավար կարող եք եւ ցանկանում եք հանդես գալ: 

Երկու համապատասխան մոդուլների տեխնիկական հանձնարարականները ներկայացված են կից ֆայլերում: 

Տեխնիկական հանձնարարական առաջին մոդուլի համար 

Տեխնիկական հանձնարարական երկրորդ մոդուլի համար 

Տեղեկացնում ենք, որ ըստ անհրաժեշտության՝ հայտատուների հետ կարող է անցկացվել հարցազրույց: