Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 31-08-2017
Տավուշի մարզի շահերի պաշտպանության խմբերը ամփոփեցին իրենց աշխատանքները
Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս, Բերդավան եւ Հաղթանակ համայնքների մոտ 50 երեխաներ ընդգրկված են երեխայի շահերի պաշտպանության ծրագրում:

Ծրագիրը նշված համայնքներում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից:

Այսպիսով ծրագրի շրջանակում երեխաների շահերի պաշտպանության խմբերն ամփոփեցին իրենց գործունեության  արդյունքները: Ներկայացվեցին   տարվա ընթացքում ծրագրով իրականացված գործողությունները, նախաձեռնությունները, իրականացված համայնքային ծրագրերը եւ դրանց արդյունքները , քննարկվել  ապագա անելիքների եւ որոշում կայացնողների հետ համագործակցության  խորացման  հետ կապված հարցեր: 

Միջոցառումներին  որոշում կայացնողների եւ այլ կառույցների ներկայացուցիչների  կողմից բարձր է գնահատվել  խմբերի  գործունեությունը:

Ծրագրի մասնակից Ժաննան նշում է. «Երբ միացա ծրագրին եւ մասնակցեցի  տարբեր նախաձեռնությունների, բարդույթներից  ազատվեցի, որը մինչ այդ ունեի եւ  խանգարում էին  լինել ակտիվ:  Այժմ կարողանում եմ անկաշկանդ ներկայացնել  իմ կարծիքն ու տեսակետը եւ զգում եմ, թե որքան եմ փոխվել ծրագրին մասնակցելով»:

Ծրագրի մասնակից Նարինեի հավաստմամբ, ինքը արդեն կարողանում է հիմնախնդիրների վերաբերյալ հանրային հարցումների մասնակցել եւ գտնել լուծման ճանապարհներ: 

Հաղթանակ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն, պարոն Գ.Բիջոյանը ողջունեց այս ծրագիրը, նշելով, որ երեխաների մոտ ակտվիության ցուցանիշն է բարձրացել ու շատ է կարեւոր, որ երեխաները համայնքում կարողանում խնդիրներ վեր հանել, դրանց առաջնայնությունը որոշել ու հետեւողական լինել դրանց լուծման հարցում: Երեխաները նաեւ ստացան մասնակցության հավաստագրեր: 

Ծրագրի շրջանակում  երեխաները վերապատրաստվել են  մարդու իրավունքների, շահերի պաշտպանության եւ որոշումների կայացման գործընթացում մասնակցության մեխանիզմների, կարիքների գնահատման, տվյալների հավաքագրման  ու վերլուծման դասընթացներին մասնակցելով, իրականացրել հարցումներ, մշակել գործողությունների պլան եւ ձեռնամուխ եղել համայնքային նախագծերի մշակմանը եւ իրականացմանը:  Ծրագիրը կրկին կշարունակվի հոկտեմբերից:

Շահերի պաշտպանության խումբը, որը ներառում է նշյալ համայնքների մոտ 33 երեխա, դասընթացների միջոցով ձեռք են բերում գիտելիքներ ու հմտություններ՝ համայնքային նախագծեր եւ քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում կներգրավվեն նաեւ որոշում կայացնողներին ու հանրությանը: Ծրագիրն իրականացվում է 6 մարզերում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպության կողմից :