Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 25-06-2017
Մոսկվայում կորոշվի կիսաեզրափակչի մասնակիցը
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության B խմբում կայանալիք Չիլի-Ավստրալիա խաղին է սպասում ամբողջ Մոսկվան:



Չիլիին հաղթելու դեպքում Ավստրալիան կիսաեզրափակչում կլինի, այնպես որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին խաղը խոստանում է հետաքրքիր ու դիտարժան լինել: Ավստրալացիների գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը լիովին պատրաստ է օգտագործելու ընձեռված հնարավորությունը. «Ավստրալիան չի պատրաստվում հանձնվել դեռ խաղը չսկսած: Մենք պատրաստ ենք պայքարին»:



Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խուան Անտոնիո Պիցցին էլ վստահ է իր սաների ուժերին ու առաջատարի՝ Ալեքսիս Սանչեսի կարողություններին. «Ֆիզիկական պայքար կծավալվի, որին մենք լիովին պատրաստ ենք: Խնդիրներ ունի միայն հիմնական դարպասապահը, սակայն չեմ կարող վստահորեն ասել, թե նա չի խաղալու»:



Աշխարհի չեմպիոն գերմանացիների հետ ոչ-ոքի խաղալուց հետո Չիլին կարող է խմբում անգամ առաջին տեղը զբաղեցնել. անհրաժեշտ է հաղթել մրցակցին եւ հետեւել, թե ինչպես է զուգահեռ ընթանում Գերմանիա-Կամերուն խաղը, որը տեղի է ունենալու Սոչիում եւ գրեթե կանխատեսելի արդյունք կունենա. Գերմանիան կհաղթի առանց մեծ դժվարությունների եւ կանցնի հաջորդ փուլ՝ կիսաեզրափակիչ: