Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-06-2017
49-ամյա Պաոլո Մալդինին ուժերը կփորձի թենիսում
Իտալական ֆուտբոլի լեգենդար պաշտպանը որոշել է յուրօրինակ կերպով տոնել ծննդյան տարեդարձը՝ նորամուտ ունենալով պրոֆեսիոնալ թենիսում:

Իտալական «Միլանի» նախկին պաշտպան Պաուլո Մալդինին 49 տարեկանում կմասնակցի թենիսի իր առաջին պրոֆեսիոնալ մրցաշարին: Իտալացին, ով իր մարզական կարիերան ավարտել է 2009 թվականին, իր մարզիչ Ստեֆանո Լանդոնիոյի օգնությամբ նվաճել է Միլանի ATP Challenger մրցաշարի մասնակցության իրավունք՝ wild card:

Հատկանշական է, որ Միլանի ATP Challenger մրցաշարը կմեկնարկի հունիսի 26-ին՝ Մալդինիի ծննդյան օրը, երբ իտալացին կդառնա 49 տարեկան: Իտալական ֆուտբոլի առաջին մեծության աստղերից մեկին թենիս խաղալիս տեսնելու համար մարզասեր իտալացիները նախապես տոմսեր են ամրագրել: