Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 19-06-2017
Փորձագիտական հանձնաժողովի ձեւավորման մրցույթ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձեւավորման նպատակով:

Փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել դիմում, որի մեջ պետք է ներկայացվի տեղեկատվություն երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած փորձագիտական գործունեության, հասարակական ակտիվության վերաբերյալ, ինչպես նաեւ ինքնակենսագրություն:  

Հանձնաժողովը կազմվելու է 10 փորձագետներից, որոնք ընտրվելու են կազմկոմիտեի կողմից` համաձայն ներկայացված հայտերի: 

Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանին ու տպագիր տարբերակով ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9, սենյակ 227): 

Դիմումներն ընդունվում են 2017 թվականի հունիսի 19-ից մինչեւ 26-ը ներառյալ

Ուշադրություն: Դիմումներ չեն կարող ներկայացնել երիտասարդական մայրաքաղաքի հայտատու քաղաքների (Գավառ, Իջեւան, Ջերմուկ) փորձագետները: