Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 13-06-2017
Սեղանի թենիսի մասսայական մրցաշար
«Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում կայացել է սեղանի թենիսի մասսայական մրցաշար, որին մասնակցել են տարբեր տարիքի ու մասնագիտության մոտ 40 մասնակից:

Մրցաշարի նպատակն էր տարբեր տարիքի եւ մասնագիտությունների տեր մարդկանց բերել դեպի սպորտ, նաեւ մասսայականացնել սեղանի թենիս մարզաձեւն ու մարդկանց մեջ քարոզել առողջ ապրելակերպի գաղափարը:

Կանայք եւ տղամարդիկ նախ մրցել են խմբային փուլով, ապա խմբերում առաջին եւ երկրոդ տեղերը գրաված մասնակիցները ուժերն են չափել եզրափակիչ փուլում, որտեղ էլ օլիմպիական մրցակարգով որոշվել են հաղթողներն ու մրցանակակիրները:

Կանանց մեջ հաղթող է դարձել Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության վարչության աշխատակից Արշալույս Գասպարյանը, 2-րդը՝ Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանն էր, իսկ կանանց լավագույն եռյակը եզրափակել է Շուշան Սիմոնյանը: Տղամարդկանցից ուժեղագույնը Վահե Սիմոնյանն էր: 2-րդ մրցանակին արժանացել է Անդրանիկ Թորոսյանը, իսկ 3-րդին՝ Սամվել Ջինանյանը: 

Նշենք, որ հաղթողներն ու մրցանակակիրները «Գոլդս ջիմ» ֆիտնես կենտրոնի կողմից ստացել են ֆիտնես կենտրոնից օգտվելու քարտեր՝ նախատեսված 2 անձի համար:

Պատկերասրահ՝ Սեղանի թենիսի մասսայական մրցաշար