Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-06-2017
«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը վերադառնում է
«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնն այս տարի՝ հունիսի 10-11-ին, կանցկացվի Գյումրի քաղաքում:

Փառատոնի շրջանակում կազմակերպվող վարպետության դասերի բնագավառները բազմազան են` մարտարվեստ, կարպետագործություն, տեխնոլոգիա, արվեստ, սպորտ, սնունդ եւ այլն:

Դասընթացները վարելու են մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից՝ իտալացի կինովավերագրող Ֆրանչեսկո Կոնտեն, ինդուստրիալ դիզայներ Տիգրան Լալայանը (Իտալիայի աշխարհահռչակ «Pininfarina s.P.A»-ի աշխատակից), գերմանացի ճարտարապետ Հեյկո Կոնրադը, ամերիկահայ դերասան Արամ Ատամյանը, Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, նկարիչ, արվեստագետ Կարեն Բարսեղյանը, յոգայի փորձառու մասնագետ Կատյա Լոգունովան:

Նշենք, որ «Հարթակ» փորձի փոխանակման ամենամյա փառատոնը Երեւանում տեղի է ունեցել 2015 թ.-ի հոկտեմբերի 16-18-ին եւ 2016 թ.-ի հունիսի 25-26-ին:

Փառատոնի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մասնակիցները վարպետության դասերի, գործնական սեմինարների, փորձագետների ելույթների միջոցով սովորելու, փորձելու, անձնական փորձը ներկայացնելու եւ ինքնաբացահայտման հնարավորություն կունենան։