ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

Մեկնարկել է 2017 DAPC դրամաշնորհային ծրագիրը, որին կարող են մասնակցել երիտասարդական կազմակերպությունները:
Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդական կազմակերպություններին՝ իրականացնել երիտասարդության շրջանում թմրանյութերի օգտագործման դեմ կանխարգելող միջոցառումներ:
Իրականացվելիք միջոցառումները պետք է համապատասխանեն թմրամիջոցների օգտագործման կանխարգելման միջազգային ստանդարտներին եւ լինեն ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի երիտասարդական նախաձեռնության ոգուն համահունչ:
Երիտասարդական կազմակերպությունները դիմում-հայտերը կարող են լրացնել առցանց www.unodc.org/youth կայքէջում, իսկ կազմակերպությունների կոնտակտային տվյալները անհրաժեշտ է ներկայացնել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով: Հայտերն ընդունվում են մինչեւ 2017 թվականի հունիսի 9-ը: