Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Տեղադրվել է 01-06-2017
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները»
Սեպտեմբերի 14-ից 17-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրները եւ հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը:

Այն անցկացվում է Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, Հայաստանի եւ արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչեւ 35 տարեկան՝ բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող հրավիրյալ գիտնականների):

Գիտաժողովի ոլորտները՝ հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն եւ այլն):

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ 2017 թ.-ի հուլիսի 15-ը լրացնել մասնակցության հայտը եւ ուղարկել artsakhrecognition@gmail.com էլեկտրոնային փոստին:  

Հայտի հետ ուղարկել նաեւ`

  • զեկույցը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: