Նյութը՝ «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ից
Տեղադրվել է 15-05-2017
Ծրագիր երիտասարդների համար
«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ն ս/թ ապրիլի 1-ից իրականացնում է «Քաղաքացիական իրազեկում և մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է՝ խթանել Շիրակի մարզի բնակչության շրջանում քաղաքական, քաղաքացիական և հասարակական մասնակցությունը, ինչպես նաև զարգացնել «ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ի կարողությունները` որպես նոր համայնքային ՀԿ հմտությունների և կայունության առումով:

Ծրագրով նախատեսված է`

Կազմակերպել հմտությունների և գիտելիքների զարգացմանն ուղղված եռօրյա դասընթացների շարք Շիրակի մարզի 16-35 տարեկան ընդհանուր թվով 75 երիտասարդների համար։  

Ստեղծել տեղական ինքնակառավարման մասին հեռուստատեսային խաղ-շոուներ, որոնք մարտահրավեր կլինեն մասնակիցների և այլ շահագրգիռ անձանց համար` կիսելու իրենց փորձը, գաղափարներն ու գիտելիքները: Խաղը կծառայի որպես կրթական գործիք ավելի լայն լսարանի համար` հասկանալու ժողովրդավարության, ինչպես նաև  տեղական մակարադակում որոշումների կայացման գործընթացին մասնակցելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Դասընթացների տիպերը և թեմաները.

Քաղաքացիական և հասարակական գործընթացներ - քաղաքացիական հասարակության կառուցների և խմբերի դերը, քաղաքացիական ակտիվությունը, քաղաքացիական լրագրություն, ՀԿ-ների իրավունքները և պարտականությունները, նոր ՀԿ օրենքը և դրա կիրարկման նրբությունները, քաղաքացիական հասարակության կառուցման մոտեցումները և գործիքները։

Դասընթացի ավարտին լինելու են հանդիպումներ և փորձի փոխանակումներ տեղական և միջազգային ՔՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Տեղական ինքնակառավարում և քաղաքական գործընթացներ – Ի՞նչ է ՏԻՄ-ը, ՏԻՄ-ի իրավունքները և պարտականությունները, ՏԻՄ օրենքը, Ի՞նչ է քաղաքականությունը և տեղական ինքանակառավարումը, համայնքի բնակիչների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին։ 

Դասընթացների ավարտին լինելու են հանդիպում-քննարկումներ ՏԻՄ-երի ներկայացուցիչների՝ համայնքի ղեկավար ավագանի, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ։

Ստեղծվելու են տեղական ինքնակառավարման մասին հեռուստատեսային խաղ-շոուներ, որոնք մարտահրավեր կլինեն մասնակիցների և այլ շահագրգիռ անձանց համար` կիսելու իրենց փորձը, գաղափարներն ու գիտելիքները: Խաղերը կծառայեն, որպես կրթական գործիք ավելի լայն լսարանի համար` հասկանալու ժողովրդավարության, ինչպես նաև տեղական կառավարմանը մասնակցելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: 

Ծրագրին կարող են մասնակցել Շիրակի մարզի 16-35 տարեկան երիտասարդներ, ովքեր աչքի են ընկնում իրենց նախաձեռնողականությամբ, ակտիվությամբ և սեփական համայնքում ժողովրդավարական օրակարգի ձևավորման պատրաստակամությամբ։ 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են դասընթացին մասնակցելու համար, կարող են լրացնել կից ներկայացված հայտադիմումը և ուղարկել info@logosngo.org կամ logosngo@gmail.com էլ.հասցեներին՝ «թեմա» բաժնում նշելով «Դասընթացի մասնակցության հայտ», ինչպես նաեւ կարող են տպագիր տարբերակով կամ կրիչով ներկայացնել կազմակերպության գրասենյակ՝ ՀՀ, ք.Գյումրի, Ղորղանյան 79 (Ռադիո Մարիամի հարեւանությամբ)։

Խնդրւմ ենք հայտը լրացնել հայատառ, Sylfaen տառատեսակով, սև գույնով, 12 տառաչափով՝ առանց գունային կամ դիզայներական լուծումների։

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է 15 ՀՈՒՆԻՍԻ 2017Թ. ԺԱՄԸ՝ 18:00:

Ծրագրի մասին. «Քաղաքացիական իրազեկում եւ մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագիր։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) կողմից։

Ծրագրի նպատակն է՝ ընդլայնել քաղաքացիական եւ քաղաքական գործընթացներում Շիրակի մարզի բնակչության մասնակցությունը։

Խնդրում ենք մինչ ուղարկելը կարդալ սկզբից մինչեւ վերջ՝ համոզվելու, որ ձեր դիմումը համապատասխանում է մեր կողմից սահմանված պահանջներին։ Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: