Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 15-05-2017
Միջազգային դասընթաց՝ երիտասարդների աշխատունակության թեմայով
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Employ your Ability 2» միջազգային դասընթացին:

Դասընթացի անվանումը՝ «Employ your Ability 2»
Վայրը՝ Թորոս, Հայաստան
Օրերը՝ հունիս 10-17, 2017

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը եւ ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը՝ երիտասարդական աշխատողներին եւ առաջնորդներին հզորացնելու միջոցով։

Ծրագրին կարող են մասնակցել հասարակական եւ պետական կառույցներում ներգրավված երիտասարդական աշխատողներ, ովքեր անմիջական աշխատանք են իրականացնում  երիտասարդների հետ։

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

Դիմելու վերջնաժամկետն է ս/թ մայիսի 23-ը՝ ժ. 18:00-ն:

Մասնակցության վճար՝ 25 եվրոյին համարժեք ՀՀ դրամ (ԵՆԿ ՀԿ անդամները եւ ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից):

Ծրագրին մասնակցելու են երիտասարդական ոլորտի 30 աշխատակիցներ Նորվեգիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Իտալիայից եւ Հայաստանից։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել «Employ your Ability 2» ծրագրի համակարգող Գայանե Առաքելյանին gayane.arakelyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի եւ երկուշաբթի օրերից):

Ծրագրի տեղեկատու