Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 21-04-2017
Ծրագրավորող, կոմպոզիտորն առաջին անգամ հանդես եկավ համերգով
«Նարեկացի» արվեստի միությունում ապրիլի 21-ին տեղի ունեցավ ծրագրավորող, կոմպոզիտոր Անդրանիկ Մկոյանի համերգային երեկոն:



Երիտասարդ կոմպոզիտորը հանդիսատեսին ներկայացրեց իր հեղինակային ստեղծագործությունները: 



«Իմ առաջին համերգն է, հուսամ՝ վերջինը չէ: Իմ ստեղծագործությունները հիմնականում դաշնամուրի համար են գրված, ավելի լավ երաժշտություն գրել է ստացվում, քան խոսքեր: Հիմա 19 տարեկան եմ, ստեղծագործում եմ 15 տարեկանից, երաժշտական դպրոցում սովորելու ընթացքում զգում էի, որ ինձ մոտ ինչ-որ բան ստացվում է, հասկացա, որ կարելի է փորձել»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց երիտասարդ կոմպոզիտորը: 



Անդրանիկ Մկոյանն այժմ սովորում է Սլավոնական համալսարանում. մասնագիտությամբ ծրագրավորող է: «Ինձ համար երաժշտությունը հոբբի է: Ճիշտն ասած, ես ինձ ավելի շատ կոմպոզիտոր եմ զգում, քան ծրագրավորող, բայց ամեն դեպքում ամեն ինչ կանեմ, որպեսզի երկու ասպարեզներում էլ իմ տեղը գտնեմ»,- նշեց նա: 



Հետագայում Անդրանիկը պլանավորում է հանդես գալ համերգներով, այդ թվում՝ հարազատ քաղաքում` Գյումրիում. տարբեր համալսարաններում ելույթներ ունենալու նպատակ կա նաեւ: