Նյութը՝ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնից
Տեղադրվել է 11-04-2017
Միջազգային դասընթաց՝ ծրագրի մշակում եւ կառավարում թեմայով
ԵՆԿ ՀԿ -ն եւ ԵՆԿ ՀԿ-ն կազմակերպում են ծրագիր երիտասարդների համար:

Անվանումը՝ DO IT RIGHT
Վայրը՝ Թորոս, Հայաստան
Օրերը՝ մայիս 19-26, 2017

Ծրագրի նպատակն է՝ նպաստել Եվրամիության «Էրազմուս+ KA1»-ի շրջանակում իրականացվող ծրագրերի (դասընթացներ, երիտասարդական փոխանակումներ եւ այլն) որակի բարձրացմանը՝ ծրագրերի մշակման, կառավարման, մշտադիտարկման եւ գնահատման կարողունակությունների զարգացման միջոցով:

Ծրագրին կարող են մասնակցել՝
•    երիտասարդական ոլորտում ներգրաված ծրագրի ղեկավարներ, համակարգողներ, օգնականներ,
•    ԵԿԾ (Եվրոպական կամավորական ծառայություն) համակարգողներ, մենթորներ:

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

Դիմելու վերջնաժամկետն է ս/թ ապրիլի 20-ը՝ ժ. 18:00-ն:

Մասնակցության վճար՝ 25 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

* ԵՆԿ ՀԿ անդամները եւ ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել «Do it Right» ծրագրի համակարգող Գայանե Առաքելյանին gayane.arakelyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի եւ երկուշաբթի օրերից):

Ծրագրի տեղեկատուին կարող եք անոթանալ այստեղ՝ www.yic.am