«Երիտասարդ 2016» մրցանակաբաշխությունը՝ որպես սկիզբ

«Երիտասարդ 2016» մրցանակաբաշխությունն այլեւս իրողություն է:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության նպատակն էր խրախուսել 2016 թ.-ի ընթացքում նշանակալի ու խոշոր հաջողություններ արձանագրած երիտասարդներին, երիտասարդական խմբերին, արժեւորել նրանց ձեռքբերումները եւ գործունեությունը:
Մրցանակաբաշխության կայացման համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցել էր նաեւ Հայաստանի Կառավարության մյուս ճյուղերի՝ նախարարությունների հետ:
Միջոցառման մանրամասներին Eritasard.am-ն արդեն անդրադարձել է:
Մրցանակաբաշխությունն ունենալու է շարունակական բնույթ:
Այսօր պատրաստ է նաեւ մրցանակաբաշխության մասին պատմող տեսանյութը: