Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 20-03-2017
Անզուգական երեկո՝ Նյու Յորք-Երեւան ջազի վարպետների հետ
Ջազ սիրող հասարակությունն այսօր հավաքվել էր մեկ հարկի ներքո՝ վայելելու Նյու Յորք-Երեւան ժամանած ջազի վարպետների անզուգական կատարումները:

Երեկոն իրենց ջազային կատարումներով զարդարեցին Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Զեյդ Նասերը (ալտ սաքսոֆոն), Յաալա Բալին (վոկալ), Քիտ Բաալը (հարվածային) եւ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր):

Վահագն Հայրապետյանը նշեց, որ իրենք այդ կազմով տարբեր վայրերում են հանդես եկել եւ բազմաթիվ ելույթներ ունեցել: Ելույթներին հնչել են սիրված կատարումներ, որոնք հանդիսատեսը երբեք չի ձանձրանում լսելուց: 

Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես հին, այնպես էլ նոր կատարումներ: Հանդիսատեսի՝ ամեն երաժշտական կատարումից հետո հնչող ծափերը փաստում էին, որ երեկոն հրաշալի է: