Նյութը՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի
Տեղադրվել է 20-03-2017
«Փշրված պատրանքի մի գիշեր». պրեմիերան մարտի 25-ին
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում մարտի 25-ին կկայանա Մհեր Մկրտչյանի հեղինակած «Փշրված պատրանքի մի գիշեր» ներկայացման պրեմիերան:

Պիեսի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի մի համարում, որտեղ գլխավոր հերոսներ, պրոդյուսեր Արթուրը եւ Մերին իրենց  ամուսնական առաջին գիշերն են վայելում: Անհաջող մի կատակի պատճառով կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Աննան, ով ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պետք է գիշերն անցկացներ Արթուրի հետ: Վերջինս փորձում է զավեշտական այդ դրությունից դուրս գալու ելքեր գտնել, իսկ Մերին՝ պարզել ստեղծված անախորժ իրավիճակը: Արթուրի գործընկերոջ չար կատակը ոչ միայն հիասթափեցնում է Մերիին, այլեւ փշրում նրա գեղեցիկ երազները: Գործողությունների ընթացքում ի հայտ են գալիս ուշագրավ մանրամասներ, անսպասելի լուծումներ, առկա է բնական դերասանական խաղ: 

Պիեսի հեղինակը Մհեր Մկրտչյանն է, ռեժիսորը՝ Գագիկ Մադոյանը: Ներկայացման գլխավոր դերերում սիրված արտիստներ Անի Խաչիկյանը եւ Արծրուն Չոբանյանն են: Այլ կերպարներ մարմնավորում են Լեւս Դավթյանը, Հրաչյա Ներսիսյանը, Անուշիկ Մելիքբեկյանը, Սարգիս Վարդեւանյանը, Գեորգի Հովակիմյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը: 

Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մուտքն ազատ է: