Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 12-12-2016
«Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակման հանդիսավոր արարողություն
2016 թ. դեկտեմբերի 27-ին ժամը 18.00 ին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող 2016 թվականի «Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի նպատակներն են՝
• խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը, 
• զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ բարեխիղճ եւ գործընկերային հարաբերությունները՝ ինչպես տեղական եւ հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, 
• խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղերում մշակել երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական եւ արդյունավետ մոդել, 
• նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների եւ ենթակառույցների զարգացմանը։

Ծրագրի փակման հանդիսավոր արարողության ներկա կգտնվեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, 2017 թվականի ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակված Չարենցավանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Հ. Շահգալդյանի գլխավորությամբ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Գյումրու երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ծրագրի փակման պաշտոնական արարողությանը կհաջորդի տոնական համերգ՝ Արամ MP3-ի մասնակցությամբ: