Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 13-12-2016
«Երիտասարդական մրցանակաբաշխություն-2016». հայտերն ընդունվում են
Մեկնարկում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2016» ծրագրիը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2016» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժեւորման միջոցով: 

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 10+1 ձեւաչափով՝ 10 հիմնական բնագավառներում, եւ 1 մրցանակ շնորհվում է մրցանակաբաշխության ընթացքում նոմինացված 30 երիտասարդներից որեւէ մեկին:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետեւյալ անվանակարգերում՝
1)    Երիտասարդ բժիշկ,
2)    Երիտասարդ բնապահպան, 
3)    Երիտասարդ գյուղատնտես, 
4)    Երիտասարդ գիտնական, 
5)    Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ, 
6)    Երիտասարդ հայրենիքի պաշտպան, 
7)    Երիտասարդական աշխատող, 
8)    Երիտասարդ մարզիկ, 
9)    Երիտասարդ հայրենադարձ, 
10)    Երիտասարդ գործարար: 

Կարելի է առաջարկել 2016 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածությունը՝ նշված 10 անվանակարգերից յուրաքանչյուրում՝ այս հղումով: