Նյութը՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից
Տեղադրվել է 06-12-2016
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշենք միասին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948 թ.-ի դեկտեմբերի 10-ին ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950 թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Այդ օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը եւ կարեւորությունը:

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը՝ 13:00-ին, «Ո՛չ ատելության խոսքին» շարժման ազգային կոմիտեն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում կազմակերպում է հանդիպում-քննարկում Եվրախորհրդի կողմից պաշտոնապես մարդու իրավունքների պաշտպանության գերակա ծրագրային ուղղություններից մեկի՝ «Անտիսեմիտիզմի դեմ պայքարի» թեմայի շրջանակում: Հանդիպմանը օնլայն կմասնակցի Ֆրանսիայի «Ո՛չ ատելության խոսքին» շարժման ազգային համակարգող Ժիլ Բլոշը:

Մասնակցության համար, խնդրում ենք, մինչեւ դեկտեմբերի 9-ը հաղորդագրություն ուղարկեք հետեւյալ էլ. հասցեներին՝ emik.programs@gmail.com, coordinator@nohate.am նշելով՝ անուն, ազգանուն, կազմակերպություն, որը ներկայացնում եք: