Նյութը՝ «Զարգացում» հասարակական շարժումից
Տեղադրվել է 05-12-2016
Պահանջվում է կրտսեր մենեջեր
Կամավորական աշխատանքի հնարավորություն «Զարգացում» հասարակական շարժման հետ:

Անվանումը` Միջազգային հարաբերությունների կրտսեր մենեջեր

Պարտականություններ.
1. Միջազգային ասպարեզում բանակցություններ վարել
2. Իրականացնել միջազգային նախագծեր
3. Միջազգային շուկայից անհրաժեշտ ինֆորմացիա հավաքագրել և վերլուծել
4. Ստեղծել, պահպանել և զարգացնել միջազգային կապեր
5.Կատարել պարտականություններ շարժման գործունեության հետ կապված

Պահանջվող որակավորում.
1. Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցվելու հմտություն
2. Ժամանակի կառավարման և վերջնաժամկետների պահպանման կարողություն
3. Համակարգչային գիտելիքներ
4. Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն

Հնարավորություններ մեզ հետ.
1.Մասնագիտական աճ դինամիկ զարգացող կազմակերպությունում
2.Աշխատանքային փորձ
4.Մասնագիտական թիմում աշխատելու հմտություն
5.Հավաստագիր
6.Նոր ընկերների և գաղափարակիցների ձեռքբերում

Աշխատանքի տեսակը՝ կամավորական/չվճարվող

Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն

Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք ուղարկել ձեր CV-ն հետևյալ էլ. հասցեին՝ info.zargatsum@gmail.com` թեմայի հատվածում նշելով «Միջազգային հարաբերությունների կրտսեր մասնագետ»:

Վերջնաժամկետ` 09.12.2016 23:59