Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 30-11-2016
Ղայդով նախաձեռնություն 2016
Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն արդեն ավանդական դարձած «Ղայդով նախաձեռնության» շրջանակում հերթական անգամ հայտարարում է կամավորությունը խրախուսող նոր նախաձեռնությունների մրցույթ:

«Ղայդով նախաձեռնության» նպատակն է խրախուսել կամավորությունը եւ երիտասարդական նախաձեռնությունները Շիրակի մարզում:

Մրցույթին կռնան դիմեն շիրակցի թասիբով ե՛ւ անհատներ, ե՛ւ ոչ ֆորմալ խմբեր, ե՛ւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ են ափալ-թափալ նախապատրաստվել, կազմակերպել եւ իրականացնել իրենց մեկօրյա ղայդով, համով-հոտով ու նորարար նախաձեռնությունները, որոնց համար ԵՆԿ-ն կտրամադրի քանիմ մանեթ փարա` 70.000 դրամ:

Ձեր ղայդին նախաձեռնությունը ներկայացնելու համար պդի լրացնեք թիքեմ դիմում-հայտը ԸՍՏԵՂ:
 
Նախաձեռնությունների ներկայացման վերջնաժամկետն է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ը՝ ժամը 15:00-ն:

Արդյունքների մասին խաբար կենենք էս տարվա դեկտեմբերի 3-ին՝ մինչեւ օրվա վերջ:

*Հա՛, չմոռանաք, որ նախաձեռնությունը պդի իրականացվի դեկտեմբերի 5-ին` Կամավորության միջազգային օրը:

Հարցերի եւ մանրամասների համար կռնաք արխային զանգեք  095 91 91 97, 0312 6 94 97 հեռախոսահամարներով՝ բացի կիրակի եւ երկուշաբթի օրերից: