Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 21-11-2016
Երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիր
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների եւ փորձագետների համար իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի առաջին՝ բազային փուլը կկայանա 2016 թվականի դեկտեմբեր ամսին:

Դասընթացի առկա (face to face) հանդիպումները դեկտեմբերի 8-11-ը եւ դեկտեմբերի 22-26-ն անցկացվելու են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայրաքաղաք Գյումրիում: Դասընթացների միջակայքում կիրականացվեն ինքնուրույն աշխատանքներ:

Վերապատրաստումն իրականացնելու համար հիմք է ծառայելու  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի № 301-Ա/1 հրամանով հաստատված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը»: 

Դասընթացներին ամբողջական մասնակցություն ունեցած եւ վերապատրաստումն արդյունավետ անցած երիտասարդական աշխատողները կստանան ավարտական հավաստագիր, որը հետագայում դերակատարություն կունենա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերում:

Հայտերի ընտրության ժամանակ առավելությունը կտրվի ՀՀ մարզերը ներկայացնող երիտասարդական աշխատողներին՝ պահպանելով մարզային ներկայացվածության եւ սեռային բալանսները:

Եթե ցանկություն ունեք մասնակցելու երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրին, ապա խնդրում ենք մինչեւ ս.թ. նոյեմբերի 30-ը erit.msy@gmail.com էլ. հասցեով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել հայերեն լեզվով գրված ձեր CV-ն եւ դասընթացին մասնակցության մոտիվացիոն նամակը` համաձայն կից հայտաձեւի: