Նյութը՝ «Հանուն Հայ Զինվորի» ՀԿ-ից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-10-2016
Ինչպե՞ս կառավարել ինֆորմացիոն հոսքերը պատերազմական իրավիճակում
Հոկտեմբերի 10-ից 14-ը «Հանուն Հայ Զինվորի» ՀԿ-ն անցկացրեց «Մարդու հոգեկանի եւ ինֆորմացիոն հոսքերի կառավարումը արտակարգ եւ պատերազմական իրավիճակներում» խորագրով սեմինար-դասընթացների շարք։

Դասընթացը մեկնարկեց «Էթնոհոգեբանություն. միջէթնիկական լարվածություն եւ բախումներ» թեմայով, բանախոսն էր էթնոհոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Արթուր Կոբելյանը։ 

Հաջորդ դասընթացը վերաբերում էր հայ-ադրբեջանական բախումներին։ Բանախոսում էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ 

Դասընթացի երրորդ օրը բանախոսեց արտակարգ իրավիճակների մասնագետ Հրաչյա Հովհաննիսյանը՝ «Մարդու հոգեկանի կառավարումը պատերազմական իրավիճակներում» թեմայով։ 

Հաջորդ թեման վերաբերում էր ինֆորմացիայի կառավարմանը, եւ բանախոսում էր տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ 

Դասընթացը եզրափակվեց «Աշխատանք ադրբեջանական տիրույթում, դիվերսիաներ, կազմակերպում, իրականացում» թեմայով։  Բանախոսեց միջազգայնագետ Էդգար Էլբակյանը։