Նյութը՝
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-06-2016
Բեթթին եւ «New Generation»-ը
«Հազվադեպ, բայց դիպուկ» սկզբունքով, ճաշակ, որակ եւ մակարդակ մոտեցմամբ «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին՝ Էլիզաբեթ Դանիելյանը, երկրպագուներին կներկայանա «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով:

Քանի որ մեր երկրում առկա խնդիրները կարող են հիասթափություն առաջացնել եւ կոտրել նոր սերնդի վառ, աշխատասեր ներկայացուցիչներին, որոնք իրենց գործունեությամբ գեղեցիկ օրինակ են հասակակիցների համար, իսկ երկրի վաղվա օրը նոր սերնդինն է:

Պատանիների խնդիրները բարձրաձայնելու կոչով ներկայացող հեռուստադեմք Բեթթին իր մշակած «New Generation» նախագծում ներառել է նաեւ «New Generation», «Betty World» եւ «Victory dance» երգերը, որոնց միջոցով նպատակ ունի խթանել սերը կյանքի, աշխարհի, հայրենիքի, աշխատասիրության եւ ընկերասիրության հանդեպ՝ ուրախություն տարածելով ամենուր:

13-ամյա արտիստի գերնպատակն է իրեն շրջապատող մասնագետների եւ հանրային դեմքերի օգնությամբ հունիսի 7-ը հռչակել Պատանիների տոն: Որպես պատանի` Բեթթին հուշում է, որ վերոնշյալ քայլերն անհրաժեշտ են պատանիների համար, քանի որ կառաջացնեն մոտիվացիա ստեղծագործելու, ապրելու, աշխարհի քաղաքացու ստանդարտներին համապատասխանելու առումով։

«New Generation» նախագծի վրա աշխատել է շոու-բիզնեսի «աստղերի համաստեղությունը»՝ Մարտին Միրզոյանը, Արեն Բայադյանը, Ավետ Բարսեղյանը, Վահրամ Պետրոսյանը, Ալիս Դարբինյանը, Նարեկ Ստամբոլցյանը, Ջեորջ Բրեյնշեյքերը, Գարիկ Պապոյանը, Արտյոմ Աբովյանը, Արամ Նիկոլյանը, Քրիստինա Հովակիմյանը եւ Դեմուելը:

Բեթթիի՝ Էլիզաբեթ Դանիելյանի հաղորդավարական փորձառության եւ արտիստական հմտությունների սինթեզի արդյունքում ծնված «New Generation» նախագիծը բոլորովին նոր ձեւաչափ է հայկական շոու-բիզնեսում:

Բեթթին իր նախագծի համար հորինել է նշանաբան` «Betty invites NEW GENERATION to BETTY WORLD to dance the VICTORY DANCE»: Բեթթին ուզում է աշխարհին ցույց տալ, որ աշխարհի ամենաուժեղ, ամենահայրենասեր, ամենագեղեցիկ, ամենաշնորհալի մարդիկ հայերն են:

Հարգելի՛ գործընկերներ, «New Generation» հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 16:00-ին, «Armenia Marriott» հյուրանոցի «Ararat» շքասրահում:

Տեսահոլովակի անոնսն այստեղ`