Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 11-03-2016
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացնում է
«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության կողմից ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շուրջ հետաքրքրությունը՝ հարկ ենք համարում ներկայացնել ծրագրի համառոտ ընթացքը՝ ներկայացնելով նաեւ փաստական որոշ տվյալներ: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 223 վարկ` 1.789 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 147 վարկ 1.383 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երեւանում, իսկ 76 վարկ 406.0 մլն ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 642 վարկ` 4.868 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 346 վարկ 3.160 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երեւանում, իսկ 296 վարկ 1.708 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 1011 վարկ` 7.599 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 507 վարկ 4.607 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երեւանում, իսկ 504 վարկ 2.992 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 1336 վարկ` 10.025 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 647 վարկ 5.876 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երեւանում, իսկ 689 վարկ 4.149 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 1706 վարկ` 12.796 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 825 վարկ 7.526 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երեւանում, իսկ 881 վարկ 5.270 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 1978 վարկ` 14.815 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 937 վարկ 8.555 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երեւանում, իսկ 1041 վարկ 6.260 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում 2016 թվականի մարտի 9-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 2022 վարկ` 15.128 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 958 վարկ 8.742 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երեւանում, իսկ 1064 վարկ 6.386 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում: Երիտասարդների խնդիրների՝ մասնավորապես բնակարանային խնդիրների լուծումը մշտապես կարեւորվել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանի կողմից: Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2010 թվականի հունվարի 29-ի № 98-Ն որոշմամբ հաստատեց «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: Ծրագիրը, կիրարկման սկզբնական փուլում պիլոտային բնույթ կրելով, շատ կարճ ժամանակ անց որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի № 1470-Ն որոշմամբ բարելավվել են մարզերում բնակարան ձեռք բերելու պայմանները, ինչի արդյունքում բնակարանների ձեռքբերման տեսակարար կշռով մարզային ցուցանիշները գրեթե չեն զիջում մայրաքաղաքում արձանագրված տվյալներին: «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը որոշակի նպաստ է բերում ժողովրդագրական պատկերի առողջացմանը, սակայն այն չի կարող դիտարկվել ընդհանուր ժողովրդագրական վիճակի առողջացման խնդիրը լուծող ծրագիր: Ծրագրի պայմանների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2013 թվականին մշակել, շահագրգիռ մարմինների հետ քննարկել եւ ՀՀ Կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի № 98-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշ¬ման նախագիծը: Առաջարկվել է վերանայել երիտասարդ ընտանիքի գումարային տարիքի սահմանափակումը՝ 60 ից բարձրացնելով մինչեւ 65 տարեկան, միեւնույն ժամանակ վերին տարիքային շեմը թողնելով անփոփոխ՝ 35 տարեկան, եւ վերանայել ձեռք բերվող բնակարանի առավելագույն արժեքը՝ 16 մլն ՀՀ դրամից այն դարձնելով 18 մլն ՀՀ դրամ: Մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2013 թվականի նոյեմբերի 21-ի № 23.16/[178214]-13 արձանագրության 4 րդ կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի № 98-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի քննարկման հարցը հետաձգվել է, եւ առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահին քննարկել հիփոթեքային վարկավորման ծրագրերի («Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ» ՓԲԸ-ի եւ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրերի) հայեցակարգային մոտեցումները, դրանց շրջանակներում վարվող քաղաքականության միասնականացման եւ 2 ընկերությունների միացման հարցն ու համապատաս¬խան առաջարկները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին: