Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 30-12-2014
Տոները ոչ միայն քեզ համար են, այլեւ ստամոքսիդ
Որքան էլ զարմանալի թվա, այնուամենայնիվ, հատկապես երիտասարդներս Ամանորի եւ Սուրբ Ծնունդի տոների առթիվ ավելորդ կիլոգրամներ ենք հավաքում. սա խնդիր է, քանի որ ոչ ոք էլ չի ցանկանում անառողջ ապրել՝ ավելորդ քաշ կուտակելով:
Ուրախությամբ Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ նշել, օգտվել լիառատ հայկական սեղաններից ու միեւնույն ժամանակ պահպանել քաշը. թվում է, թե անհնարին խնդիր է, բայց ամենեւին էլ այդպես չէ: Խոսելով փորձառու հայ դիետոլոգների հետ՝ մի քանի խորհուրդ ենք տալիս, որից օգտվելու դեպքում կարող եք հանգիստ լինել ու չմտածել ավելորդ քաշի կուտակման, քիչ ուտելու, բայց շատ հեղուկ խմելու մասին: Եվ այսպես, պետք է նախ եւ առաջ հիշել, թե ինչպես կարելի է ուրախ տոն կազմակերպել սիրելի փորիկի համար՝ միեւնույն ժամանակ «չվշտացնելով» ստամոքսին, ընդամենը մեկ ակնթարթում չոչնչացնելով ամիսների ընթացքում հասածդ դիետաների արդյունքները: Կետ առ կետ փորձենք լուծել մեր առջեւ դրված խնդիրը: 1. Սեղանին մոտենալուց առաջ Ձեզ նախապես սովամահ մի արեք: «Չեմ ուտի մի քանի օր եւ ստամոքսումս տեղ կազատեմ» մարտավարությունը չի աշխատի, հավատացեք: Վտանգ էլ կա հետագայում ուտելիքի վրա երկու անգամ ավելի ուժով «հարձակվելու»: Իսկ եթե սրան էլ գումարենք դատարկ ստամոքսին մեկ գավաթ շամպայն խմելը, ապա դա կարող է մեկընդմիշտ չար կատակ անել Ձեզ հետ. մշտամնա խնդիր կունենաք նախքան սնվելը: Այս դեպքում տոների մասին այլեւս խոսք գնալ չի կարող: Այժմ ասենք, թե ինչ է հարկավոր. նախատոնական ճաշացանկի ամենաօպտիմալ տարբերակը բանաջարեղենային թեթեւ աղցաններն են, մրգերը, անյուղ յոգուրտը, շիլան: Հարկավոր է չսահմանափակել Ձեր օրգանիզմը մաքուր խմելու ջրից, նախքան սեղանին մոտ նստելը 1,5 լիտր ջուր խմելը նորմայի մեջ է: 2. Նախապատրաստեք Ձեր ստամոքսը: Խմեք հում ձու մինչեւ հյուր գնալը: Կամ էլ մեկ բաժակ կաթ: Կարելի է ուտել մեկ-երկու խաշած կարտոֆիլ կարագով, քանի որ թվարկված բոլոր այս մթերքները քչացնում են ալկոհոլի ներծծումը օրգանիզմում: 3. Միայնակ մի մնացեք: Ամանորյա տոների առաջին ոսկե կանոնը ուրախությունն ու բարձր տրամադրությունն է: Պարեք, երգեք, իսկ սնվեք միայն դրանց մեջտեղում: Շփվեք հյուրերի հետ, մասնակցեք մրցույթների, ընկերների հետ ավելի հաճախ դուրս եկեք մաքուր օդում զբոսնելու, հրավառություն կազմակերպեք: Դրական զգացումները լավագույն ընկերներն են կալորիաների դեմ պայքարելու համար: 4. Ընտրեք ճիշտ աղցաններ: Ամանորյա այս տոներին շատ օգտագործեք բանջարեղենային ուտեստներ եւ աշխատեք փոխարինել մայոնեզով պատրաստվածները ավելի թեթեւներով, քանի որ մայոնեզը առողջ ստամոքսի գլխավոր թշնամին է: Այն կարելի է փոխարինել, օրինակ, հունական աղցանի դասական հավելումով՝ զեյթունի ձեթ, մեկ գդալ լիմոնի հյութ, սեւ պղպեղ, օրեգանո եւ աղ: Հիշեք՝ 200 գրամանոց մայոնեզը մեծացնում է յուրաքանչյուր ուտեստի կալորիականությունը մինչեւ1200 կկալ (մեր ամենօրյա չափաբաժնի կեսը): 5. Մանդարինը մեր ամեն ինչն է: Մթերք, որը պարունակում է շատ օրգանական թթուներ, օգնում է չեզոքացնել ալկոհոլը եւ մարսել ծանր սնունդը: Այդ պատճառով էլ տոնական Ձեր սեղանին դրեք խնձոր, թուրինջ եւ մանդարին: Այս մրգերը ոչ միայն խորհրդանշում են տոնը, այլեւ վիտամին С-ի շնորհիվ ավելացնում են դրական ու լավ տրամադրություն: 6. Սնվեք քիչ չափաբաժիններով: Հիշեք, որ կուշտ լինելու զգացումը գալիս է մոտ կես ժամ անց սնունդն ընդունելուց հետո: Եթե չեք ցանկանում պարել կամ երաժշտությունը Ձեզ հարմար չէ, ապա կարող եք շփվել հյուրերի հետ կամ էլ պարզապես «զննեք» հյուրերին: Սա կարող է Ձեզ շեղել համով ուտելիքներից եւ ստամոքսին ժամանակ կտա հասկանալու, թե ինքը կուշտ է արդեն, թե ոչ: 7. Մեկ-երկու բաժակից ավելի շամպայն մի խմեք: Հիմա արդեն ժամանակակից բազմաթիվ գիտնականներ վերջնականապես ապացուցել են, որ մեկ բաժակ շամպայնն ավելացնում է արյան մեջ ազոտի օքսիդի պարունակությունը, որը օգտակար է անոթների համար: Բայց նորմայի խախտումը կարող է հանգեցնել գլխացավի եւ այրոցի: Ի դեպ, հարկ է հիշել, որ ալկոհոլը պետք է օգտագործել չափի մեջ. գինի, օղի, կոնյակ կամ լիկյոր օգտագործեք շատ սահմանափակ քանակությամբ: 8. Գրագետ օգտվեք սեղանի բարիքներից: Դոնդողանման ձուկը անհամ, զզվելի բան չէ: Եվ եթե այն կանաչ, ոչ օսլայակիր բանջարեղենից պատրաստված խավարտ է, ապա դա էլ է լավագույն տարբերակ: Բրինձից, հնդկաձավարից, կարտոֆիլից խավարտները փորձառու դիետոլոգները խորհուրդ են տալիս փոխարինել գունավոր կաղամբով, կանաչ լոբով կամ ծաղկակաղամբով, դդմիկով ու սմբուկով: 9. Խմեք կանաչ թեյ: Թեյախմություն կարելի է անել ուտեստների փոփոխման ընթացքում: Կոֆեինն ու կատեխինը, որոնք առկա են թեյի մեջ, արագորեն նպաստում են ճարպային միացությունների այրմանը: Առաջարկում ենք օգտագործել մեկ գդալ մեղր. ֆրուկտոզան, գլյուկոզան եւ օրգանական թթուները, որով այն հարուստ է, արագացնում են տոկսինային հանգույցները, որոնք առկա են ալկոհոլի մեջ: 10. Վանիլ շնչեք: Այս բույրը հրաշալիորեն բթացնում է ախորժակը: Դրա համար մինչեւ տնից դուրս գալը Ձեր թաշկինակի վրա ցանեք մի քանի կաթիլ վանիլի յուղ: Իսկ եթե չեք սիրում վանիլ, ապա փորձեք վայրի սուսանբար, դարչին, ռոզմարին, խնկունի, սամիթ: Նրանց ազդեցությունը նույնանման է: Սրանք ընդամենը տասը խորհուրդներ էին. Ձեր ամանորյա գիշերն ու հետագա տոնական օրերը կանցնեն համեղ եւ ուրախ, իսկ առավոտը կլինի թեթեւ: Մաղթում ենք հաջող տարի: Հեղինակ՝ Դիանա Եղիազարյան