Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 01-11-2014
Հանդերձներ «Հելոուին»-ի տոնակատարության համար
Առաջարկում ենք 66 նոր գաղափար, որ ծնվել են վերջին տարիներին մեծ էկրան բարձրացած ֆիլմերը դիտելուց հետո:
Ամենասարսռեցնող ու ամենաուրախ ամերիկյան տոնին՝ «Հելոուինին», Մերլին Մոնրոյի շիկահեր պարիկով կամ Ֆրեդի Կրյուգերի դանակ-մատներով ներկայանալը, համաձայնե՛ք, որ այլեւս ոչ ոքի չի զարմացնի, էլ ուր մնաց` վախեցնի: Ժամանակակից կինեմատոգրաֆիան ու ռեժիսորների երեւակայությունը չեն մնացել նույն տեղում, եւ «Հելոուին» տոնի համար հագուստ ընտրելիս այսօր կարելի է ներշչնվել հենց նրանց ստեղծած նոր, առավել ժամանակակից կերպարներից: Այժմ փորձենք անդրադառնալ այդ նոր ֆիլմերին եւ դրանցից առանձնացնենք ամենավառ ու սահմռկեցնող կերպարները, որոնց եւ կարելի է կերպարանափոխվել «Բոլոր սրբերի տոնին»` հենց այսօր` հոկտեմբերի 31-ին: Հեքիաթներ Անկասկած, 2014 թ-ի ամենավառ ու հիշարժան պրեմիերաներից մեկը «Disney»-ի «Maleficent»-ն էր: Այն բոլորին հիացրել է ոչ այնքան իր բովանդակությամբ, որքան գեղեցկուհի Անջելինա Ջոլիի մարմնավորած սատանայական կախարդի կերպարով: Մինչեւ հատակը ձգվող երկար սեւ զգեստ, կաշվե վերարկու, պոզեր ու արնակարմիր շրթներկ մարդկային գունատ դեմքին. եւ ո՞վ կարող է ասել, որ այսպես չի ցանկանում դառնալ երեկոյի թագուհին: Պատահական չէ, որ այս «չքնաղադեմ» հերոսուհու կերպարանքն են ստացել նրանք, ովքեր փորձել են ոչ մի դեպքում չծուլանալ՝ Վիկտորյա Բոնիից մինչեւ Լյայսան Ուտյաշեւա: Ի դեպ, այս հերոսուհուն իդեալական զույգ կլինի Դրակուլան՝ միայն թե 2014 թ-ի թարմացված տարբերակով: Ուրիշ հեքիաթների համար կարող ենք նշել նաեւ հետեւյալ ֆիլմերը` «Красавица и Чудовище», «ОЗ: Великий и Ужасный», «Чем дальше в лес»... Կոմիքսներ Եթե հեքիաթային հերոսները ձեզ հոգեհարազատ չեն, ապա կարելի է անդրադառնալ ավելի ժամանակակից եւ, կարող ենք ասել, ֆանտաստիկ կերպարների: Որպես ներշնչանքի անսպառ աղբյուր կարող են ծառայել «Люди Икс: Дни минувшего будущего» կինոսագայի կերպարները: Ջենիֆեր Լոուրենսի հայ երկրպագուներին հատկապես խորհուրդ է տրվում կրել նրա «Mystic» կապույտ կոստյումը, որպեսզի ինքներդ զգաք, թե ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհու համար որքան բարդ է եղել շարժվելը: Իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվում հետեւել ոչ բոլորին անհայտ Ռոսոմախային կամ չար Մագնետոյին` հայտնի սաղավարտով, եւ իհարկե կարելի է անդրադառնալ նաեւ սագայի նոր հերոսին՝ ուրախ ու կայծակնաբեր Ռտուտին: Ի դեպ, նոր հերոսների մասին. այս տարվա հիթ «Стражи Галактики»-ին նույնպես ավելացրել է կրկնօրինակման արժանի նոր կերպարներ: Դրանցից ներկայացնենք հակամարտող երկու հերոսուհիներին՝ ոտքից գլուխ կանաչ Գամորան ու կապույտ եւ չար Նեբուլան: Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում ներկի մեջ թաթախվել, կարող են ստվարաթղթե արկղերից ծառերի կոստյում ստանալ: Վերջիվերջո, այս դեպքում գլխավորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը: Ուրիշ սուպերհերոսների համար կարող ենք նշել նաեւ հետեւյալ ֆիլմերը՝ «Пипец 2», «Черепащки-Ниндзя», «Новый Человек-Паук. Высокое Напряжение»... Սարսափներ ու թրիլլերներ «Հելոուին»-ի համար կոստյում ընտրելիս չպետք է մոռանալ, որ այս տոնը, այնուամենայնիվ, մռայլ ու սարսափելի է: Իսկ այդպիսի մթնոլորտում չի կարելի չանդրադառնալ սարսափ եւ թրիլլեր ֆիլմերին: Այդպիսի ֆիլմերի ամենասարսափելի հերոսուհիներից մեկը չարագուշակ տիկնիկ Աննաբելն է, որը հանգիստ չի տալիս բարի ու պատվարժան ընտանիքին: Գլխավորն այստեղ, որքան հնարավոր է, սարսափելի շպարի ճիշտ վերարտադրումն է, իսկ մազերը հյուսելու ու հարսնացուի զգեստ գտնելու հարցում պետք է որ խնդիրներ չառաջանան: Ուրիշ սարսափելի կերպարներ ստանալու համար կարող ենք նշել նաեւ հետեւյալ ֆիլմերը՝ «Телекинез», «Рога», «Судная дочь 2», «Хоббит: Пустошь смауга», «Голодные игры», «Я Франкиштейн», «Если твоя девушка - Зомби», «Медсестра», «Орудия Смерти: Город Костей»... Կինոմանների ու գերժամանակակիցների համար Վերջապես առաջադեմ ու ժամանակակից կինոմանների համար այսօր նույնպես ինչ-որ բան կգտնվի: Ահա եւ ձեզ համար նոր «Город Грехов»-ը՝ հրաշագեղ սեւահեր Եվա Գրինի հետ, «Отель Гранд Будапешт»-ը՝ ասեղներ կրող դռնապան Ռեյֆ Ֆայնսոնի եւ կնճռոտված ծեր հարուստ Թիլդա Սուինտոնի հետ, «Выживут только любовники» ֆիլմը` երկու սիրահար վամպիրների հետ կամ «Голгофы» ֆիլմը՝ քահանային սպառնացող չարակամ մսագործի հետ: Գաղափարները շատ են, մնում է ներշնչվել ու գործի անցնել, չէ՞ որ այսօր սարսափի գիշեր է: Պատկերասրահ՝ «Հելոուին»-ը BOBS-ում Քնար Միսակյան Լուսանկարներն այստեղ են` afisha.mail.ru