Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 09-11-2015
Արսեն Քարամյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը շնորհավորում է երիտասարդության համաշխարհային օրը:
Սիրելի՛ երիտասարդներ, Արդեն 70 տարի է՝ նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր՝ իր խորհրդով միավորելով մարդկության ամենախանդավառ եւ նորարար հատվածին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր երկրի երիտասարդությունը գործուն եւ արդյունավետ կերպով մասնակցում է հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի բոլոր կարեւոր գործընթացներին, մեծապես նաեւ մեր հայրենիքի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը: Հայ երիտասարդներն ակտիվ են նաեւ միջազգային հարթակներում, միջազգային երիտասարդական ծրագրերում՝ իրենց ավանդը բերելով առաջադեմ մարդկության՝ ավելի լավ աշխարհ կերտելու ջանքերին: Շնորհավորելով Երիտասարդության համաշխարհային օրվա առիթով՝ հավաստիացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականությունն ուղղված է ձեր խնդիրների լուծմանը, ձեր ինքնահաստատման, կայացման եւ զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մաղթում եմ ձեզ ուժ, եռանդ եւ խանդավառություն՝ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում ձեր տեղը գտնելու եւ ձեր լավագույն նախաձեռնությունները կյանքի կոչելու համար: