Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 29-10-2015
Ա. Քարամյանը կնախագահի ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը
2015 թվականի հոկտեմբերի 28-ից 29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը:
Նիստը կնախագահի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Նիստի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության 2014-2015 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման եւ 2016-2017 թվականների ծրագրի նախագծի, ԱՊՀ պետությունների երիտասարդության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտական կառույցների ղեկավարների խորհրդակցության արդյունքների ամփոփման, ԱՊՀ տարածքում երիտասարդական ձեռներեցությանն աջակցության փորձի ուսումնասիրման վերաբերյալ հարցեր: Խորհրդակցության արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա աշխատանքային հանդիպում ԱՊՀ պետությունների երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների հետ: Խորհրդի անդամները անհայտ զինվորի հուշարձանի մոտ հարգանքի տուրք կմատուցեն Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: