Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 27-08-2015
Փոխհամագործակցության հանդիպումների շարք
Այսօր կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀՀ մարզային ՀԿ-ների միջեւ փոխհամագործակցության հանդիպումը:
Արագածոտնի մարզի Աշտարակի «Առաջընթաց» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Նարեկ Բոցինյանը ներկայացրեց Աշտարակում գործող ՀԿ-ի առաքելությունը, գործունեությունը եւ տեսլականները: Երիտասարդական հասարակական կազմակերպությունը որպես իրավաբանական անձ գրանցվել է 2014 թ. հուլիսի 1-ին: Կազմակերպության առաքելությունն է նպաստել երիտասարդության ակտիվ մասնակցությանը համայնքի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային ոլորտներում: Այժմ «Առաջընթաց» ՀԿ-ն սկսել է հանդիպումների շարքը ՀՀ-ում գործող դոնոր կազմակերպությունների հետ, որոնք ոչ միայն պետական են, այլեւ մասնավոր: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամում: Այսօր արդեն երիտասարդները հանդիպում ունեցան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ: «Մենք արդեն հանդիպումներ ենք իրականացրել մի շարք դոնոր կազմակերպությունների հետ,- ասաց Նարեկ Բոցինյանը,- հույս ունենք, որ նախարարության հետ համագործակցությունը կնպաստի համայնքային ծրագրերի իրականացմանը»: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանն իր հերթին ներկայացրեց նախարարության գործունեությունը, իրականացվող ծրագրերը: Նա ողջունեց հասարակական կազմակերպության այցը նախարարություն եւ հույս հայտնեց հետագա համագործակցության առումով: Երիտասարդական քաղաքականության վարչության ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանն էլ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի անցկացման նախապայմաններն ու տեսլականները՝ սկսած 2013 թվականի առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանից մինչեւ 2016 թվականի երիտասարդական պոտենցիալ մայրաքաղաքների դիմումները: Համատեղ հանդիպումը եզրափակվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցների եւ երիտասարդների միջեւ հարց ու պատասխանով: Նյութը եւ լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի