Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 10-07-2015
Մրցույթի արդյունքները հայտնի են
2015 թվականի հուլիսի 9-ին ամփոփվել են Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում երիտասարդության խորհրդանիշ-կոթողի էսքիզային նախագծերի մրցույթի արդյունքները:
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաքը խորհրդանշող քանդակի մրցութային հանձնաժողովի որոշմամբ լավագույն էսքիզային նախագծեր են համարվել հետեւյալ հայտատուների աշխատանքները՝ Առաջին տեղ - Սոնա Վանյան Երկրորդ տեղ - Մհեր Ղազարյան, Ռազմիկ Ղազարյան՝ խմբային աշխատանք Երրորդ տեղ - Տիգրան Հովհաննիսյան: Առաջին տեղ գրաված խորհրդանիշ-կոթողը կտեղադրվի Ստեփանավանի «Երիտասարդական» պուրակում: