Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 20-06-2015
Մագոմեդ Ալիեւը հանդիպումներ ունեցավ Երեւանում
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հանդիպում տեղի ունեցավ մարզային երիտասարդական ՀԿ-ների եւ «Սոդրուժեստվո» միջազգային երիտասարդական ՀԿ-ի գործադիր տնօրեն Մագոմեդ Ալիեւի միջեւ:
Հանդիպմանը ներկաները ներկայացրին իրենց կազմակերպությունները, խոսեցին իրականացրած ծրագրերի մասին, ինչպես նաեւ ինտերակտիվ քննարկման ընթացքում հանդես եկան նոր առաջարկներով եւ համագործակցության ակնկալիքներով: Մագոմեդն էլ ներկայացրեց առաջիկա ծրագրերը, որոնք նախորդ տարիների համեմատ ավելի շատ ու բազմաբնույթ են, եւ հույս հայտնեց, որ հայաստանյան երիտասարդական ՀԿ-ների հետ նույնպես առաջիկայում հետաքրքիր նախագծեր կլինեն: «Սոդրուժեստվո» կազմակերպության ներկայացուցիչը հանդիպում ունեցավ նաեւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ: Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում երիտասարդները հարցադրումներ էին կատարում, հետաքրքրվում կազմակերպության գործունեության ու դրան անդամակցելու մասին: Հանդիպման երկրորդ մասում Մագոմեդը խաղի միջոցով սեմինար անցկացրեց՝ փորձելով պարզել՝ երիտասարդները նպատակների, թե երազանքների «հետեւից են ընկնում»: «Երկրորդ անգամ եմ Հայաստանում ու պետք է նշեմ, որ այստեղի մթնոլորտն ինձ հաճելի է: Հուսով եմ՝ առաջիկայում նույնպես Հայաստան այցելելու առիթ կունենամ»,- նշեց Մագոմեդը: Պատկերասրահ՝ Հանդիպում ՀԿ ներկայացուցիչների հետ Նյութը՝ Լիլիթ Սեդրակյանի, Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի