Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 09-05-2015
Երկրորդ աշխարհամարտ. դա նաեւ մեր պատերազմն էր
Մարդկության պատմության մեծագույն աղետներից մեկը՝ Երկրորդ աշխարհամարտը, խլեց շուրջ 60 միլիոն կյանք, անթիվ-անհամար բնակավայրեր վերածեց փլատակների...
Աշխարհակործան այդ պատերազմում Հայաստանը, բարեբախտաբար, չդարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ եւ զերծ մնաց անխուսափելի ավերածություններից ու քաղաքացիական ազգաբնակչության կոտորածից: Այդուհանդերձ, դա նաեւ մեր պատերազմն էր: 1940 թ.-ի դեկտեմբերի 18-ին Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը հաստատեց ԽՍՀՄ-ի դեմ կայծակնային պատերազմի ծրագիրը, որը ստացավ «Բարբարոսա» անունը: Համաձայն այդ ծրագրի` նախատեսվում էր շուրջ երկու տարում ռազմական խմբավորումների անակնկալ ու սրընթաց գործողությունների միջոցով ոչնչացնել ԽՍՀՄ արեւմտյան սահմանագոտում տեղակայված զորքերը եւ հասնել անվերապահ հաղթանակի: 1941 թ.-ի հունիսի 22-ին, խախտելով միմյանց վրա չհարձակվելու պայմանագիրը, Գերմանիան հատեց ԽՍՀՄ սահմանը: Առաջնագծում իրավիճակը փոխվում էր ժամ առ ժամ, եւ բնավ՝ ոչ խորհրդային զորքերի օգտին: Հակառակորդը սրընթաց, գրեթե անարգել առաջ էր շարժվում, մինչդեռ խորհրդային բանակը, ծանր կորուստներ կրելով, նահանջում էր: Ընկավ Մինսկը, Կիեւը հայտնվեց օրհասական վիճակում, թշնամու «Կենտրոն» զորախումբն արշավում էր դեպի Մոսկվա: Դաժան պատերազմի յուրաքանչյուր օր իր հետ բերում էր մահ ու սոսկալի ավերածություններ, սակայն դրա հետ մեկտեղ՝ երեւան էր հանում հերոսացման նորանոր դրվագներ: Շարունակությունը կարդացեք «Վերլուծություն» բաժնում: