Մուտք դեպի համակարգ
Աշխատատեղեր
Էլեկտրիկ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է էլեկտրիկի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մասնաճյուղի սրահներում, լսարաններում, աշխատասենյակներում և միջանցքներում իրականացնել էլեկտրահաղորդման մոնտաժային աշխատանքներ:
Անհրաժեշտության դեպքում իրականացնել էլ.ցանցերի ստեղծման աշխատանքներ:
Ապահովել սելեկտորների, տեսասարքերի, տեսախցիկների, պրոյեկտորների, համակարգչային և ինտերնետային ցանցերի, Wi-Fi-ի անխափան աշխատանքը:
Ժամանակին վերացնել մասնաճյուղի մասնաշենքերի էլ.սնուցման, համակարգչային և հեռախոսային սարքերի անսարքությունները:
Ապահովել մոնտաժային աշխատանքների արդիական պահանջներին բավարարող որակ և աշխատել նյութածախսի խնայողության բարձր գիտակցումով:
Կարողանալ էլեկտրական սարքերը ընթացիկ վերանորոգման ենթարկել և խուսափել խափանված էլ.սարքերը նորով փոխարինելու հեշտ ճանապարհից:
Վերջնաժամկետ
2018-08-25
Օպերատոր (Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնում)

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնում օպերատորի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՌԿ բաժնի օպերատորը անմիջապես ենթարկվում է բաժնի վարիչին, իր գործառույթային հանձնարարությունները ստանում է բաժնի վարիչից կամ բաժնի վարիչի տեղակալից:
ՄՌԿ բաժնի օպերատորի գործառույթային պարտականություններից են ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչությունից, ՈՒԳՊՎ և ՄՌԿ բաժիններից ստացվող հրամանները համակարգել, պահանջվող քանակով բազմացնել և նախանշված ժամկետներում տրամադրել ՄՌԿ բաժնի վարիչի տեղակալին:
Մասնաճյուղին այլ ստորաբաժանումներից ՄՌԿ բաժնում համակարգվող բոլոր տեսակի գրությունները, զեկուցագրերը, մտից ելից փաստաթղթերը համակարգել և նախանշված ժամկետում նրանց համակարգչային շարվածքները հանձնել իր ղեկավարին:
Օժանդակել բաժնի հետ կապված բոլոր աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և ժամանակին իրականացմանը:
Վերջնաժամկետ
2018-08-25
Դասախոսների վերապատրաստման աշխատանքների համակարգող

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է Դասախոսների վերապատրաստման աշխատանքների համակարգողի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցել բաժնի ընթացիկ աշխատանքների կատարմանը:
Կատարել բաժնի վարիչի աշխատանքային հանձնարարականները:
Համագործակցել մասնաճյուղի ֆակուլտետների դեկանատների և մասնագիտական ամբիոնների հետ, նրանց հետ համատեղ մշակել ժամանակացույցներ դասախոսների վերապատրաստման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ըստ մասնագիտությունների:
Մասնաճյուղի տնօրենության և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ որոշել աշխատակիցների վերապատրաստման հոսքերը և վերապատրաստման անցկացման տեղերի ցանկը:
Իրականացնել ըստ մասնագիտությունների վերապատրաստումների վերահսկումը, գրանցել դասախոսների հաճախումները և հետևել սահմանված ժամանակացույցի պահպանմանը:
Իրականացնել վերապատրաստվող դասախոսներին հարցումները՝ դասընթացի, դրա մասնակիցների ձեռք բերած գիտելիքների և հմտությունների վերաբերյալ:
Նախապատրաստել դասախոսներին վերապատրաստման վերաբերյալ հրամանների և այլ փաստաթղթերի նախագծերը:
Մշտապես ընդլայնել մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:
Վերջնաժամկետ
2018-08-25
Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգողի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համակարգել, կազմակերպել և ամփոփել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղությամբ մասնաճյուղում տարվող աշխատանքները:
Կազմակերպել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների մոտ ուսումնառության հետ զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ապահովել արդյունավետ կապ մասնաճյուղի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև:
Իրականացնել ուսումնասիրություններ և վերլուծություններ տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Իրականացնել տարբեր ուսումնասիրություններ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ:
Կազմակերպել տարբեր տեսակի խորհուրդատվություններ, դասընթացներ, սեմինարներ և գործօգուտ այլ միջոցառումներ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և հիմնահարցերի վերաբերյալ, տարածել համապատասխան տեղեկատվություն:
Հաստատել մշտական կապ շրջանավարտների ու մասնաճյուղի միջև և ապահովել համագործակցություն:
Վերջնաժամկետ
2018-08-25
Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի մասնագետ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաժնի մասնագետը բաժնի և մասնաճյուղի այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակներում:
Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի գործառույթների կատարմանը, այդ թվում՝
Ապահովել ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման (ՈՆԱ) գործընթացները կանոնակարգող փաստաթղթերի, համապատասխան մեխանիզմների և գործիքների կիրառումը համապատասխան ստորաբաժանումներում:
Իրականացնել ՈՆԱ գործընթացները մասնաճյուղում, հավաքագրել դրանց վերաբերյալ խնդիրներ, մշակել բարելավման առաջարկներ:
Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների իրականացմանը:
Իրականացնել մասնաճյուղի գործունեության գնահատման առանցքային ցուցիչների /ԳԱՑ/ վերաբերյալ ամենամյա տեղեկատվության հավաքագրում:
Մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատման, զեկույցի պատրաստման, նրա քննարկման գործընթացին:
Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մշտադիտարկման և պարբերական վերանայման ընթացակարգերի իրականացմանը, օժանդակել կրթական ծրագրերի որակի ինքնագնահատման և հավատարմագրման գործընթացներին:
Իրականացնել ամբիոններում դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման մեթոդների արդյունավետության վերաբերյալ գնահատման գործընթացներ, հավաքագրել տվյալներ, կանոնակարգել և մշակել:
Մասնակցել բաժնի գործունեության շրջանակներում համապատասխան որոշումների կայացմանը:
Բաժնի վարիչի հանձնարարությամբ վարում է ընթացիկ գրագրությունը և գործավարությունը:
Սահմանված կարգով մասնակցում է ԵՊՀ ԻՄ-ի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներին կամ աշխատանքային խմբերի աշխատանքներին:
Մշտապես ընդլայնում է մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:
Վերջնաժամկետ
2018-08-25
Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի ավագ մասնագետ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի ավագ մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Բաժնի ավագ մասնագետը բաժնի և մասնաճյուղի այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակներում:
2. Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի գործառույթների կատարմանը, այդ թվում՝
Մշակել ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման (ՈՆԱ) գործընթացները կանոնակարգող փաստաթղթերը, համապատասխան մեխանիզմները և գործիքները:
Համակարգել և իրականացնել ՈՆԱ գործընթացները մասնաճյուղում, ուսումնասիրել և մշակել դրանց բարելավման առաջարկներ, ապահովել այդ գործընթացների թափանցիկությունը:
Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների իրականացմանը և արդյունքների վերլուծությանը:
Համակարգել մասնաճյուղի գործունեության գնահատման առանցքային ցուցիչների /ԳԱՑ/ վերաբերյալ ամենամյա տեղեկատվության հավաքագրման գործընթացը, իրականացնել այդ տվյալների վերլուծություն:
Կազմակերպել ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատման գործընթացը, պատրաստել զեկույցը, կազմակերպել նրա քննարկումը և հրապարակումը:
Մշակել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մշտադիտարկման և պարբերական վերանայման ընթացակարգեր, համակարգել և աջակցել դրանց իրականացմանը, համակարգել և օժանդակել կրթական ծրագրերի որակի ինքնագնահատման և հավատարմագրման գործընթացներին:
Մշակել դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման մեթոդների արդյունավետության գնահատման գործիքակազմ, իրականացնել գնահատում և առաջարկել բարելավմանն ուղղված քայլեր:
Մասնակցել բաժնի գործունեության շրջանակներում համապատասխան որոշումների կայացմանը:
3. Բաժնի վարիչի հանձնարարությամբ վարում է ընթացիկ գրագրությունը և գործավարությունը:
4. Պահպանում է ՀՀ օրենսդրության, ԵՊՀ ԻՄ Կանոնադրության և ներքին իրավական ակտերի պահանջները, աշխատաժամանակի ռեժիմը, նպատակային է օգտագործում աշխատաժամանակը:
5. Մշտապես ընդլայնում է որակի ապահովման գործընթացների վերաբերյալ մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:
Վերջնաժամկետ
2018-08-25
Վաճառքի խորհրդատու

«InSport» մարզաառողջարանային կենտրոնը փնտրում է փորձառու, ակտիվ, ժպտերես, աշխատասեր, եռանդուն երիտասարդների, ովքեր ցանկություն ունեն աշխատելու վաճառքի բաժնում՝ ներգրավելու նոր և պոտենցիալ հաճախորդներ:

Աշխատանքային պարտականություններ
• հաճախորդներին սպորտային ակումբի ծառայությունների ներկայացում,
• պոտենցիալ հաճախորդների մասին ինֆորմացիայի հավաքագրում ու անընդհատ հաճախորդների քանակի ավելացում,
• բանակցությունների վարում,
• հետևողականություն վաճառքի գործընթացում,
• հանդիպումների կազմակերպում,
• արագ և որակյալ սպասարկման ապահովում:

Պահանջվող որակավորումները
Բարձրագույն կրթություն, աշխատասիրություն և պրոֆեսիոնալիզմ, 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում, հաղորդակցվելու և հաճախորդին սպասարկելու ունակություններ, բանակցելու հմտություններ, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն, մարդկանց հետ աշխատելու և շփվելու ունակություն, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու մշտական ցանկություն, թիմումաշխատելու ունակություն:
Վերջնաժամկետ
2018-08-01
Առցանց ուսուցման ծրագրի պատասխանատու

Աշխատանքի տեւողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2018թ.
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

Աշխատանքի նկարագիր`
Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է ծրագրի իրականացումը։ Ծրագրի պատասխանատուն ապահովելու է առցանց ուսուցման հարթակում նոր դասընթացների մշակումը, գործող դասընթացների անխափան գործունեությունը՝ մշտապես իրականացնելով անհրաժեշտ փոփոխություններ՝ առավելագույնս ինտերակտիվ եւ ուսուցողական կարիքներին համապատասխան դարձնելու համար։
Վերջնաժամկետ
2018-07-21
Ծրագրերի ղեկավար

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչությունը փնտրում է ծրագրերի ղեկավար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշտապես կապի մեջ լինել հիմնադրամի շահառուների հետ, ուսումնասիրել վերջիններիս խնդիրներն ու պահանջները, մշակել համապատասխան ծրագրեր (անգլերեն/ վրացերեն լեզուներով) և ապահովել դրանց իրականացումը,
Կազմակերպել դրամահավաքներ ու բարեգործական միջոցառումներ, մասնակցել միջազգային և տեղական դրամաշնորհային մրցույթներին,
Մշտադիտարկել հիմնադրամի ծրագրերի իրականացումը և ըստ անհրաժեշտության կազմել և ներկայացնել հաշվետվություններ,
Ամրապնդել և ընդլայնել գործընկերային կապերը տեղական և պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների հետ,
Ներգրավել նոր նվիրատուներ և կազմակերպել վերջիններիս հետ աշխատանքը,
Կատարել հիմնադրամի առաքելությունից բխող այլ գործառույթներ:
Վերջնաժամկետ
2018-07-20
Արտաքին կապերի և PR պատասխանատու

Փնտրում ենք ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ PR ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Գործառույթներ՝
Ամրապնդել և զարգացնել հիմնադրամի համագործացկությունն ու կապերը միջազգային և պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և այլ գործընկերների հետ,
Շարունակական աշխատանքներ տանել նվիրատուների հետ,
Իրականացնել հիմնադրամի կայքէջի բովանդակային սպասարկում ՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուներով, և սոցիալական ցանցերում էջերի վարում,
Կազմակերպել ԶԼՄ-ների հետ աշխատանքները և ապահովել հիմնադրամի գործունեության լուսաբանումը,
Կատարել լրատվական դաշտի մշտադիտարկում,
Մշակել PR գործիքներ, այդ թվում՝ տարեկան հաշվետվություններ, տեղեկատվական տարբեր նյութեր,
Մասնակցել հիմնադրամի ծրագրերի կազմման և ներկայացման աշխատանքներին,
Ներգրավվել Հայաստանում և Ջավախքում միջոցառումների և ծրագրերի իրականացման աշխատանքներում,
Կատարել հիմնադրամի նպատակներից բխող այլ գործառույթներ:
Վերջնաժամկետ
2018-07-20
Հաճախորդների սպասարկման մենեջեր

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է վաճախորդների սպասարկման մենեջեր:

Հիմնական պարտականություններ
  • Բանկի հաճախորդներին խորհրդատվություն տրամադրել և պատշաճ կերպով ներկայացնել բանկի կողմից մատուցվող ցանկացած ծառայություն
  • Կազմել բանկային, ավանդային և քարտային (դեբետային և կրեդիտային) հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վավերացնել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը
  • Բացել բանկային, ավանդային, քարտային հաշիվներ և տրամադրել թողարկված պլաստիկ քարտերը
  • Կազմել և վարել հաճախորդի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով ( այդ թվում` բանկային օպերացիոն համակարգ, CRM տվյալների բազա)
  • Հետևել հաճախորդի հաշիվների շարժերին և հաճախորդին առաջարկել (վաճառել) նոր բանկային ծառայություններ
  • Հանդիսանալ միջնորդ օղակ “հաճախորդ-բանկի ստորաբաժանումներ” հարաբերությունների ընթացքում
  • Պատրաստել և հաճախորդին տրամադրել հաշիվներից քաղվածք, տեղեկանք և այլ տեղեկատվական նյութեր
  • Անմիջական ղեկավարությանը ներկայացնել համապատասխան հաշվետվություններ:
  • Վերջնաժամկետ
    2018-07-12
    Senior Research Analyst Vacancy

    The Research Analyst is responsible for designing and conducting analyses that respond to internal and external needs for organizational development, business conception, policy research and marketing. The position requires quantitative and qualitative data analysis and reporting skills. The incumbent will have an understanding of hard and soft sciences, higher education, funding and investments, as well as of market drivers. Additional competencies include fluency in a range of technological tools used in assessment and institutional research such as statistical analysis software.
    Վերջնաժամկետ
    2018-07-20
    Innovation Analyst Vacancy

    FAST is looking for a talented Innovation Analyst, who will be responsible for designing and conducting analyses that respond to the needs in innovation, acceleration, and incubation of science driven startups from idea stage to exit. The position requires quantitative and qualitative data analysis and reporting skills. The incumbent will have an understanding of hard and soft sciences, higher education, funding and investments, business models, and market drivers. Additional competencies include fluency in a range of technological tools used in assessment and institutional research such as statistical analysis software.

    The successful candidate is able to work in a fast-paced environment, has excellent oral and written communication skills, is able to lead and implement projects, is able to collaborate with internal and external colleagues, and has a keen attention to detail, is analytical and can easily recommend actions based upon the gathered data/facts. The information and analyses prepared by the incumbent carry fiscal and policy implications. Reports and analyses are used to assist the organization in planning and decision making.

    The Analyst will contribute to the development of major growth initiatives, help frame innovation projects and assist in the full cycle of development and implementation of the programs.
    Վերջնաժամկետ
    2018-07-20
    Waiter/Waitress

    Բեյրութ ռեստորանին անհրաժեշտ են մատուցողներ։
    Վերջնաժամկետ
    2018-07-16
    General manager

    ԱՆՌԻՎԱ ընկերությունների խումբը շարունակում է զարգանալ, ընդլայնել անձնակազմն ու փնտրում է ԿԱՌԱՎԱՐԻՉ։
    Վերջնաժամկետ
    2018-07-13
    Outgoing, incoming tourism and ticketing specialists

    ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը 2017թ․-ից եգիպտական AIR CAIRO ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Լինելով շուկայում առաջատարներից մեկը ներգնա, արտագնա և բժշկական տուրիզմի ոլորտում, շարունակում է զարգանալ, ընդլայնել անձնակազմն ու փնտրում է աշխատանքային փորձ ունեցող արտագնա և ներգնա տուր-մենեջերների։ Մանրամասն` https://staff.am/en/outgoing-incoming-tourism-and-ticketing-specialists-188
    Վերջնաժամկետ
    2018-07-13
    Ծրագրավորող

    Ընձեռված առավելություններ
    Երաշխավորված բարձր աշխատավարձ
    Ապահովագրություն
    Սոցիալական փաթեթ
    Վերապատրաստման ծրագրեր
    Վերջնաժամկետ
    2018-06-25
    Վարկային ռիսկի կառավարման բաժնի մասնագետ

    Աշխատանքի նկարագրություն
    պորտֆելային և անհատական վերլուծությունների իրականացում, հաշվետվությունների կազմում,
    վարկային ռիսկի գնահատման համակարգի կատարելագործման համար վերլուծությունների իրականացում և առաջարկների ներկայացում,
    հաճախորդների վարկունակության գնահատման գործընթացի գնահատում և կատարելագործում, տեխնիկական առաջադրանքների ներկայացում,
    վարկային նոր պրոդուկտների ներդրման հետ առնչվող ռիսկերի բացահայտում և գնահատում,
    Բանկի ղեկավարությանը, Խորհրդին և գործընկեր կազմակերպությունների համար հաշվետվությունների պատրաստում, և այլն
    Վերջնաժամկետ
    2018-06-25
    Տեղեկատվական անվտանգության բաժնի մասնագետ

    Աշխատանքի նկարագրություն
    Տեղեկատվական անվտանգության համակարգերի (Antivirus, Firewals, DLP, SIEM, IPS/IDS և այլն) սպասարկում, մոնիթորինգ և առաջացող խնդիրների վերլուծություն.
    Տեղեկատվական (IT) համակարգերի վերահսկում և պարբերական վերանայում
    Համկարգչային ցանցի վերահրկաղություն, անվտանգության կարգավորումների իրականացում, ցանցային կանոնների կազկում
    Տեղեկատվական համակարգերի ուսումնասիրում, նոր համակարգերի ներդրման աշխատանքներին մասնակցություն, անվտանգության կարգավորումների իրականացում։
    ՏՏ համակարգերի խոցելիությունների և տեղեկատվական անվտանգությանը վերաբերվող թերությունների բացահայտում:
    Վերջնաժամկետ
    2018-06-21
    Տեխնիկական առաջադրանքների մշակման բաժնի մասնագետ

    Աշխատանքի նկարագրություն
    Ծրագրային ապահովման ստեղծման առաջարկների դիտարկում, խմբագրում, վերլուծություն, բիզնես պահանջի ճշգրտում, անհամապատասխանությունների հայտնաբերում, փոփոխությունների վերահսկում, վերահասցեագրում համապատասխան ստորաբաժանումներին
    Օժանդակում ծրագրային փոփոխության առաջարկների ձևակերպման պրոցեսում
    Ծրագրային փոփոխության նախագծերի և տեխնիկական առաջադրանքների իրականացման աշխատանքների կոորդինացում
    Ծրագրային փոփոխության նախագծերի, տեխնիկական առաջադրանքի մշակում և կազմում
    Ծրագրային ապահովման ստեղծման գործընթացների հետ առնչվող ներքին իրավական ակտերի կազմում և խմբագրում
    Ծրագրային ապահովման ստեղծման առաջարկների վերաբերյալ քննարկումների կազմակերպում, արդյունքների ամփոփում և շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցում
    Ծրագրային ապահովման պահանջմունքների բացահայտում
    Բիզնեսի համար ՏՏ լուծումների ուսումնասիրություն
    Ընթացիկ և կատարված նախագծերի վերաբերյալ հաշվետվությունների և պրեզենտացիաների կազմում
    Ծրագրային ապահովման/ինֆորմացիոն ենթակառուցվածքների տեխնիկական նկարագրության մշակում
    Վերջնաժամկետ
    2018-06-11