Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

8 Սեպտեմբեր, Չորեքշաբթի | 03:19
ՄԱՐԶԱԿԱՆ
NewsInterviewAnalyticsGallery
Բաքվի փոխարեն` Կազան
Տեղադրվել է 27-07-2010
Շախմատի հավակնորդների մրցաշարը Բաքվից տեղափոխվեց Կազան:

Բանն այն է, որ օրեր առաջ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան մրցաշարի վայրը փոխելու խնդրանքով դիմել էր ՖԻԴԵ-ին, քանի որ Լեւոն Արոնյանը բազմիցս նշել էր, որ ինքը երբեք հանդես չի գա Բաքվում: Եւ ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը մրցաշարը Կազան տեղափոխելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ 2011 թվականին կայանալիք հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել Լեւոն Արոնյանը (Հայաստան), Թեմուր Ռաջաբովը, Շաքիրյար Մամեդյարովը (2-ն էլ` Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Գատա Կամսկին (ԱՄՆ):

Ըստ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների` Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան էլ իր հերթին պատրաստվում է բողոքարկել ՖԻԴԵ-ի այդ որոշումը:

Գոռ Ավագյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am