Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

11 Սեպտեմբեր, Շաբաթ | 03:01
ՔԱՂԱՔ
NewsInterviewAnalyticsGallery
Սեւան գնալուց առաջ համոզվե՛ք, որ…
Տեղադրվել է 27-07-2010
Նախորդ մի քանի ամիսների ընթացքում ջրափրկարարներն արձանագրել են ջրահեղձման 15 դեպք:

Դրանցից 6-ն արձանագրվել են Սեւանա լճի լողափերում, իսկ 9-ը` տարբեր մարզերում: Այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց Ջրափրկարարական ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը:

Պարոն Մկրտչյանը նշում է, որ դժբախտ պատահարների մեծ մասը տեղի են ունենում իրենց կողմից չվերահսկվող տարածքներում: Անհատների կողմից օգտագործվող վայրերում իրենք վերահսկողություն չեն իրականացնում, սակայն տարածք վարձակալողները պարտավոր են ունենալ նվազագույնը երկու ջրափրկարար, որոնց տարիքը չպետք է գերազանցի 30-ը: Նրանց վերապատրաստումն իր վրա է վերցնում Ճգնաժամային կառավարման ակադեմիան:

Մարզերում նույնպես կան 2-ական փրկարարներ, սակայն այդ թիվն այնքան էլ անվտանգության երաշխիք չէ: «Կենտրոնում նստած փրկարարը որտեղից կարող է իմանալ, որ այս կամ այն ջրամբարում մարդ է խեղդվում»,- ասում է Սամվել Մկրտչյանը:

Թեեւ Ջրափրկարարական ծառայությունը համապատասխան տեխնիկայով եւ կապի միջոցներով հագեցած է, այնուամենայնիվ, պարոն Մկրտչյանի կարծիքով, համալրումը չէր խանգարի: «Ունենք 6 մոտորանավակներ, ամերիկյան արտադրության արագընթաց նավակ, իսկ վերջերս արտակարգ իրավիճակների նախարարը մեզ տվեց նավ, որը ցանկացած ժամանակ, ցանկացած եղանակի դեպքում կարող ենք օգտագործել Սեւանա լճում»,- ասում է նա:

Նշենք, որ վերջերս Սեւանա լճում հայ, վրացի եւ ֆրանսիացի ջրասուզակներն անցկացրել են համատեղ դասընթացներ, որոնց կազմակերպիչը «Քաղպաշտպանություն առանց սահմանների» ասոցիացիան էր: Իսկ որպես նվեր մեր մասնագետները ստացել են ջրասուզական հանդերձանք եւ տարբեր սարքավորումներ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դժբախտ պատահարների զոհերը հիմնականում մինչեւ 30 տարեկան անձինք են: Վերջին դեպքը գրանցվել է Ճամբարակում, երբ մահացել է տեղի բնակիչ, 27-ամյա Ալիկ Խաչատրյանը:

Նախորդ տարիների համեմատ, սակայն, ցուցանիշը նվազել է: Օրինակ` 2001 թ-ին ջրահեղձների թիվը հասել է 40-ի:

Ծովինար Կարապետյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am