Աշխարհի չեմպիոնը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը
Տեղադրվել է 27-07-2010
Յուրի Ջորկաեֆը Հայաստանի ազգային հավաքականը մարզելու ցանկություն է հայտնել:
Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆը «Ֆրանս-ֆուտբոլին» տված հարցազրույցում շատ դիվանագիտորեն ակնարկել է իր` Հայաստանի հավաքականը գլխավորելու ցանկության մասին: «Ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ որեւէ կապ չեմ հաստատել, սակայն եթե մի գեղեցիկ օր ինձ առաջարկեին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, ես կմտածեի դրա մասին»,- ասել է Յուրի Ջորկաեֆը:
Հիշեցնենք, որ նախկինում ֆրանսահայ ֆուտբոլիստի (ում մայրը հայ է) հորը` Ժան Ջորկաեֆին էին առաջարկել գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ գործարքը չէր կայացել:
Գոռ Ավագյան