Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

11 Սեպտեմբեր, Շաբաթ | 03:39
ՔԱՂԱՔ
NewsInterviewAnalyticsGallery
Ինչո՞ւ են ամուսնալուծվում հայերը
Տեղադրվել է 14-07-2010
Ամուսնալուծությունների թիվն ավելի մեծ է Երեւանում, քան մարզերում:
Այս պնդման հեղինակը հոգեբանական գիտությունների թեկնածու, ընտանեկան հոգեբան Սեյրան Ամիրյանն է: Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նա անդրադարձավ Հայաստանում ամուսնալուծությունների սոցիալ-հոգեբանական խնդիրներին:

Ամուսնալուծությունների աճին նպաստող բազմաթիվ գործոնների շարքում նա առանձնացրեց սոցիալ-կենցաղայինը, երբ ընտանիքում տարաձայնությունների պատճառ են դառնում սոցիալական վատ պայմանները: Նրա կարծիքով` այդ ցուցանիշները կրճատելու համար պետք է պետական մակարդակով, հատկապես երիտասարդ ընտանիքների պարագայում, ապահովել կենցաղային տարրական պայմաններ:

Ըստ հոգեբանի` ընտանիքների համար ճգնաժամային են համարվում ամուսնության առաջին հինգ տարիները, երբ զույգերը դեռ ընտելանում են միմյանց:

«Հենց ծնվում է երեխան, մայրն ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է նրա վրա: Ամուսնու նկատմամբ հետաքրքրությունը պակասում է: Բայց տղամարդիկ էլ ունեն հետաքրքրությունների իրենց աշխարհը, սեռական կյանքը: Սակայն նրանք պետք է ավելի ուշադիր, խոհեմ լինեն, ճիշտ հասկանան կնոջ վիճակը»,- ասում է պարոն Ամիրյանը:

Երբ առաջին հնգամյակի ճգնաժամը հետեւում է մնում, ընտանիքի ամրությունը վտանգում են նոր սպառնալիքներ, որոնցից պարոն Ամիրյանն առանձնացրեց հարստությունը, երբ տղամարդիկ գումարներ են ծախսում տարբեր զվարճանքների վրա:

Աշխատանքային բավականին երկար փորձ ունեցող Սեյրան Ամիրյանի դիտարկումների համաձայն` վերջին 5 տարիներին Հայաստանում ամուսնալուծությունների թիվը նվազել է, ինչը պայմանավորված է կենսապայմանների եւ մարդկանց հոգեվիճակի համեմատաբար բարելավման հետ:

«Մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ համեմատություն անցկացնելիս երեւում է, որ ամուր ընտանիքները գերակշռում են մարզերում,- նշում է պարոն Ամիրյանը եւ ավելացնում,- այստեղ մեկ երեխա են ունենում եւ` վերջ: Իսկ ընտանիքի միակ երեխան հասարակության, հետեւաբար նաեւ ընտանիքի համար վտանգավոր է»:

Ծովինար Կարապետյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am