2016թ․ մայիսի 1-ին Երևանում կկայանա Yerevan Spring Run 2016 բարեգործական վազքը
Այս տարվա վազքը նվիրված է լինելու « Հայ Մայրեր » բարեգործական ՀԿ անդամ 11 ընտանիքների, որոնց հայրերը կանգնած են սահմանին, ծառայում են Հայաստանի Բանակին: Այս ընտանիքներն ունեն բոլորիս աջակցության կարիքը, քանի որ նրանց մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն անհետաձգելի կարիքներ:

Yerevan Spring Run վազքը Run Yerevan ավանդական մայիսյան վազքի շարունակողն է, որի հիմնական նպատակ միշտ եղել է բարեգործությունը և “Հայ մայրեր” հասարակական կազմակերպության համար միջոցների ներգրավումը։ 
“Հայ մայրեր” ՀԿ հիմնական նպատակը ՄՈՒԿ-ով հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցությունն է` վերականգնողական բուժմամբ, օրթոպեդիկ գույքի և հատուկ կոշիկների տրամադրումն ու հոգեբանական օգնությունը։
2016 թ-ից Run Yerevan վազքը միացել է Երևանի կիսամարաթոնի վազքերի շարքին` Yerevan Spring Run անվան ներքո, և տարվա վազքերի շարքում առաջին միջոցառումն է Երևանում և Հայաստանում։
Ինչպես և նախկինում վազքին կարող են մասնակցել հատուկ բարեգործ վազորդներ (charity runners)՝ վազորդների հատուկ խումբ, որոնք լրացուցիչ բարեգործական գումարներ են ներգրավում մեր բարեգործական ծրագրի համար և ուշադրություն գրավում ՄՈՒԿ-ով երեխաների հիմնախնդիրներին։
Մրցույթը կունենա երեք մրցաշար՝ 10 կմ, 5 կմ և 1 կմ մանկական վազք Հրազդանի կիրճում։
Վազքի մասնակցության գրանցումը www.yerevan21.am։ 
Մասնակիցների գրանցումներից և բարեգործական ներդրումներից ստացվող բոլոր միջոցները կփոխանցվեն բարեգործական ծրագրի իրականացմանը։