9 պատճառ վազք սկսելու համար
Վազքը լավ տեսքի իդեալական և անվճար միջոց է: Այն չի պահանջում հատուկ զինվածություն և վայր՝ պարապմունքների համար: Անհրաժեշտ են միայն սպորտային կոշիկներ և ցանկություն: Տարվա մեջ գրեթե 3 սեզոն կարելի է վազել հենց դրսում: Վազքն օգտակար և բուժիչ հատկություններ ունի: Իհարկե, վազքը դեղ չի հանդիսանում, սակայն այն դրական ազդեցություն է ունենում մարդու կենտրոնական նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա:


1. Վազքի ժամանակ մարզվում է հենց սրտային մկանը: Դա նշանակում է, որ սիրտն ավելի ուժեղ է դառնում, ինչն էլ իր հերթին ազդում է նրա արտադրողունակության վրա:

2. Բարձրանում է արյան թթվածնային կարողությունը: Մարզված սիրտը մի ցիկլի ընթացքում արտադրում է ավել մեծ խավալով արյուն, քան՝ չմարզվածը: Լավանում է արյան շրջանառությունը, և հետևաբար՝ թթվածնային փոխանակությունը: Բոլոր օրգաններին ավելի շատ արյուն է հասցվում, որը հարուստ է թթվածնով և առողջարար նյութերով:

3. Հիանալի միջոց է նյարդային լարվածության դեմ պայքարելու համար: Սթրեսը և հոգնածությունը օրգանիզմին վնաս են հասցնում, և հոգնածությունից ազատվելու համար անհրաժեշտ է հնարավորինս քրտնել և վազքը ապահովում է դա:

4. Ծանրաբեռնվածության ժամանակ արյան մեջ հայտնվում է հատուկ հորմոն՝ էնդորֆին, որն անվանում են «երջանկության հորմոն»: Եվ իզուր չէ, որ, երբ այդ հորմոնի քանակն ավելանում է արյան մեջ, մարդը ունենում է էյֆորիայի թեթև զգացողություն: Դեպրեսիան նահանջում է:

5. Ավելանում է մտավոր ակտիվությունը: Վազքի ժամանակ շատ հաճախ մտքում լուծվում են որոշ խնդիրներ և հանձնարարաություններ: Մարզման ժամանակ արյունը ստանում է թթվածին, հեշտանում է նյութափոխանակությունը, և ավելի ակտիվ է գործում կենտրոնական նյարդային համակարգը, հետևաբար՝ ուղեղը:

6. Սիստեմատիկ վազքը նպաստում է իմունիտետի բարձրացմանը՝ արյան մեջ հեմոգլոբինի ավելացման շնորհիվ: Վազքի ծանրաբեռնվածության ժամանակ քչանում է արյան խոլեստերինի քանակը և սովի զգացողությունը: Այդ ամենի և նյութափոխանակության դյուրինացման գործընթացները բերում են մարմնի քաշի կարգավորմանը:

7. Վազել կարելի է օրվա ցանկացած ժամի: Առավոտյան, երբ արյան մեջ ավելանում է հորմոնների թիվը, վազքը կօգնի օրգանիզմին գտնել ներդաշնակություն: Եթե վազում եք երեկոյան՝ օրվա ավարտին, ապա վազքի միջոցով Դուք կազատվեք լարվածությունից, կհանգստանաք, կլցվեք էներգիայով, կհաղթահարեք ավելորդ ախորժակը և հանգիստ կքնեք:

8. Գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ վազքի ժամանակ դրական ազդեցություն է նկատվում երիկամների վրա, նրանցից հանվում է ծանրաբեռնվածությունը և նպաստում է ավելի լավ աշխատանքին:

9. Պարբերական վազքի ծանրաբեռնվածությունը դրական ազդեցություն է թողնում օրգանիզմի շարժականապարատի վրա: Հատկապես տարեց մարդկանց դեպքում այս տեսակ մարզանքները օգտակար են, քանի որ նպաստում են անոթների և մկանային հյուսվածքների աշխատանքի բարելավմանը: