Կազմակերպության առաքելությունը
Կազմակերպության առաքելությունը հաշմանդամություն ունեցող անձանց նյութական սոցիալական հոգևոր և մշակութային զարգացման միջոցով վերջիններիս լիարժեք ներառման ախահովումն է:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Նպատակներն են՝
1..Հաշմանդամներին ներգրավել աշխատանքի մեջ, հոգալ նրանց հոգևոր պահանջմունքները, բավարարել կուլտուր և կենցաղային պայմանները, ցույց տալ նրանց նյութական և իրավական օգնություն:
2 Կազմակերպել սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց բուժօգնություն, ստեղծել բարոյահոգեբանական կենտրոն, տալ հնարավորություն մարզի հաշմանդամներին տեղում ստանալու անվճար բուժօգնություն, նպաստել ամուրի հաշմանդամների ընտանիքների ձևավորմանը:
3. Հաշմանդամների մեջ հայտնաբերել շնորհալիներին և նրանց արժանացնել նյութական ու բարոյական խրախուսանքների:
4. Հնարավորության սահմաններում միավորել մարզի 4 ենթաշրջանների բոլոր հաշմանդամներին, կազմակերպած միջոցառումների շնորհիվ մեծացնել նրանց ծանոթությունների և շփման շրջանակը:
Խնդիրները՝
Հաշմանդամների շահերի, նրանց իրավունքների, արտոնությունների և ազատությունների պահպանումն ու կատարումը, որոնք նրանց տրված են կառավարության որոշումներով և գործող օրենսդրությամբ:2. Ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ առանձին հաշմանդամների համար աշխատատեղերի բացում, անհատական ձեռներեցության նպաստում և խրախուսում: 3. Ինֆորմացիայի միջոցների՝ մամուլի, կիոյի, ռադիոյի, հեռուստատեսության և ցուցահանդեսների միջոցով կազմակերպության գործունեությունը բնակչության շրջանում լայնորեն պրոպագանդումը:
Մարզային կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Մարդու իրավունքներ և իրավագիտակցություն
  • Մարզային ծրագրեր
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
  • Սակավ հնարավորություններով երիտասարդներ
  • Քաղաքացիական հասարակության զարգացում
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Սուսաննա Իսաջանյան
Էլ․ փոստ: khariskhsuso@mail.ru
Վայր: Սյունիքի մարզ
Հասցե համացանցում: khariskh ngo
Հեռախոսահամար: +374 283 2 3000
Ֆաքս: +374283 2 33 22