Կազմակերպության առաքելությունը
Կազմակերպության առաքելությունը ՀՀ-ում և Հարավային Կովկասում զբոսաշրջային, մարզական, սպորտ-առողջարարական ոլորտների զարգացմանը նպաստելն է, ինչպես նաև նշված ոլորտներում գիտական, հետազոտական, կրթական և տեղեկատվական մակարդակների բարձրացումը:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
- նպաստել Հայաստանի Հանրապետությունում և Հարավային Կովկասի երկրներում քայլարշավային տուրիզմի զարգացմանը, հանրամատչելի դարձնելուն և քարոզելուն, ինչպես նաև հիմնախնդիրների բացահայտմանը, ոլորտին առնչվող առողջապահական, կրթական, մշակութային, բնապահպանական, սոցիալ-տնտեսական, իրավական հարցերի լուծմանը և համապատասխան ենթակառուցվածքների կայացմանը,
-բարձրացնել զբոսաշրջության նշված ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակությունը:
-այդ ոլորտում մշակելով գիտա-մեթոդական, կրթական, իրավական, հոգեբանական հիմքեր և նոր տեխնոլոգիաներ, նպաստել քայլարշավային տուրիզմի համակարգի ստեղծման և այդ համակարգի ներդրման հետ կապված գործնական միջոցառումներին, ներառյալ, նախադպրոցական, դպրոցական և համալսարանական մակարդակներում:
-ուսումնասիրելով քայլարշավային տուրիզմի և անհատի (նաև հասարակության) առողջության, սպորտի և առողջ ապրելակերպի, պետության անվտանգության հիմնախնդիրների միասնականությունը և փոխկապակցվածությունը, համաշխարհային հանրության, դեպի կայուն զարգացման ընթացքի ներկա ժամանակաշրջանում առաջարկել` քայլարշավային նոր ուղիներ, մեթոդներ և միջոցները:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Առողջ ապրելակերպի խթանում և սպորտ
  • Բնապահպանություն և շրջակա միջավայր
  • Երիտասարդների առողջություն
  • Երիտասարդների զբաղվածություն
  • Սակավ հնարավորություններով երիտասարդներ
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Աշոտ Խաչատուրի Դավթյան
Էլ․ փոստ: armhiking@gmail.com
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: www.facebook.com/ArmhikingNGO/
Հեռախոսահամար: 096553488
Ֆաքս: 011554388