Կազմակերպության առաքելությունը
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության առաքելությունն է Հայաստանում ձևավորել մի հասարակություն, որտեղ երիտասարդները կունենան հավասար հնարավորություններով իրենց տրված բոլոր իրավունքները լիարժեք իրացնելու համար:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության նպատակներն են.
• Նպաստել երիտասարադների ներգրավվածության բարձրացմանը որոշումների կայացման գործընթացներում,
• Նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, զարգացմանն ու կայացմանը,
• Նպաստել խոցելի տարբեր խմբերի խնդիրների լուծմանը,
• Նպաստել հանրապետության կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, գիտական ու կրթական մակարդակի զարգացմանը,
• Նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը,
• Նպաստել երիտասարդների սպորտային կյանքում ներգրավմանը,
• Նպաստել երիտասարդության շրջանում պատմամշակութային արժեքների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը,
• Նպաստել առողջապահական խնդիրների լուծմանը,
• Նպաստել հատկապես գյուղական համայնքների զարգացմանը:
Մարզային կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդների անհատական զարգացում
  • Բնապահպանություն և շրջակա միջավայր
  • Երիտասարդների առողջություն
  • Կամավորական աշխատանքի զարգացում
  • Հոգևոր-մշակութային կրթություն
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Վահե Խաչիկյան
Էլ․ փոստ: we.youth.ngo@gmail.com
Վայր: Լոռու մարզ
Հասցե համացանցում: fb.com/We.YOUth.NGO
Հեռախոսահամար: +37499680069