Կազմակերպության առաքելությունը
«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին, որն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական կամ ոչ նյութական այլ պահանջները բավարարելու, և մյուս կողմից, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծման, ապահովման նպատակով:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
1. Ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին նյութական և բարոյական աջակցություն:
2. Օժանդակել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը՝ տրամադրելով սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ և անհրաժեշտ այլ օժանդակ սարքավորումներ:
3. Պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց շահերը և իրավունքները դատարանում, այլ պետական և ոչ պետական հաստատություններում՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որպես մարդու հիմնարար իրավունք և աջակցել դրանց իրականացմանը:
4. Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով օրենսդրական գործընթացներին հասարակայնության մասնակցության ձևերի որոնումը, այդ թվում, դիտորդական առաքելություն իրականացնելու օժանդակությամբ՝ աջակցել օրենսդիր մարմններին մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների մշակման գործում, ընդ որում, քննարկվող օրինագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու միջոցով:
5. Աջակցել հաշմանդամության խնդիրների լուծմանը, հիմնվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա, ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկման և դրանց ներառականության ապահովման միջոցով:
6. Խթանել կրթության բոլոր մակարդակներում հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր ներառումը, ընդ որում, հանրային կյանքում նրանց լիակատար և արդյունավետ ներգրավվածության և մասնակցության միջոցով:
7. Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծմանը՝ հասարակական վայրերի, ծառայությունների, տրանսպորտային միջոցների և այլն:
8. Խթանել խոսքի ու կարծիքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, զուգահեռ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց հանրային իրազեկումը՝ մարդու հիմնարար իրավունքների և գենդերային հավասարության տեսանկյունից:
9. Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության բացառումը, քանի որ բոլոր անհատները հավասար են օրենքի առաջ և օրենքի համաձայն իրավունք ունեն, առանց որևէ խտրականության, մյուսների հետ հավասար հիմունքներով պաշտպանված լինելու օրենքով և օգտվելու օրենքից:
10. Ցուցաբերել և ապահովել հարգանք hաշմանդամություն ունեցող անձանց յուրահատուկ լինելու նկատմամբ՝ ընդունելով նրանց, որպես մարդկային բազմազանություն և մարդկության կարևոր մաս:
11. Կարևորել հաշմանդամություն ունեցող անձի ազատությունը և անվտանգությունը, որպեսզի նրանք այլ անձանց հետ հավասար հիմունքներով ունենան մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան տրվող իրավական երաշխիքներ` տրամադրելով նաև անհրաժեշտ հնարավորություններ:
12. Խոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձանց շահագործմանը, թրաֆիքինգի նպատակով՝ ազատելով շահագործումից, բռնությունից և դաժան վերաբերմունքից:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդների աշխատանքի իրավունք
  • Լոբբինգ և քարոզչություն
  • Մարդու իրավունքներ և իրավագիտակցություն
  • Սակավ հնարավորություններով երիտասարդներ
  • Քաղաքացիական հասարակության զարգացում
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Սերյոժա Օհանջանյան
Էլ․ փոստ: seryozha@ekho.am
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: www.ekho.am
Հեռախոսահամար: +374 (010) 50-95-95