Կազմակերպության առաքելությունը
ՀՀ օրենսդրությամբ թույլատրված բոլոր միջոցներով, օժանդակել և աջակցել երեխաների հոգևոր, մտավոր և ֆիզիկական զարգացմանը, ձեռնարկումներին, այլ շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակել ու իրագործել մշակութային, մարզական և առողջարարական, նաև սոցիալական ու առողջապահական ծրագրեր:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Նպաստել.
• երեխաների կարողությունների ազատ ու անկաշկանդ դրսևորումներին ու զարգացմանը, նրանց մոտ անընդմեջ ինքնակրթության պահանջմունքի ստեղծմանը, ժամանակակից տեղեկատվական համակարգերին գործնական տիրապետմանը, ազգային և համաշխարհային մշակութային արժեքների յուրացմանն ու ինտեգրմանը,
• երեխաների` որպես ազնիվ ու աշխատասեր, տոկուն, բարեկիրթ, կարգապահ և առողջ սերնդի ձեւավորմանը,
• օժտված երեխաների բացահայտմանը, նրանց ունակությունների ու նախաձեռնությունների զարգացմանը:
Աջակցել.
• երեխաների մոտ հասարակական, քաղաքացիական ու քաղաքական գործունեությանը, և առաջնորդությանն անհրաժեշտ հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը,
• երեխաներին վերաբերող բնագավառի օրենսդրության կատարելագործմանը:
• կարիքավոր ընտանիքների ու խնամքից դուրս մնացած երեխաների սոցիալական խնդիրների լուծմանը,
• երեխաների ազատ ժամացի և հանգստի կազմակերպմանը,
• դպրոցական և մանկապատանեկան հաստատություններում ինքնակառավարվող մանկապատանեկան կառույցների ձևավորմանն ու զարգացմանը, նրանցում ինքնավարության ու նախաձեռնողականության հաստատմանը:
Երեխաների մոտ ձևավորել սեփական հիմնախնդիրների ու դրանց պատճառների ինքնուրույն բացահայտման ու ճանաչման, ապա նաև դրանց լուծման գործւնթացը կազմակերպելու հմտություններ:
Երեխաների մեջ սերմանել գթասրտություն, սեր բնության հադեպ, բարություն, ընկերասիրություն և երկրում քաղաքացիական հասարակություն ձևավորելու այն անհրաժեշտ դրույթը, որ իրենց իրա-վունքների և օրինական շահերի պաշտպանությունը, այդ նպատակով գործող օրենքների կիրառումը, ամենից առաջ, իրենց պարտականությունն է:
ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է.
Ստեղծել.
• ծնողների ու երեխաների նախաձեռնող խմբերին, մանկապատանեկան կառույցներին, հասարակական կազմակերպություններին աջակցող, նրանց գործունեությունը համակարգող կենտրոն,
• ակումբներ` ըստ երեխաների նախասիրությունների,
• օժտված երեխաների աջակցության հիմնադրամ,
• կառավարման և ժողովրդական մշակույթի մանկապատանեկան ուսումնական կենտրոն:
Երեխաներին ներգրավել
• բնակավայրերի բարեկարգման, շրջակա միջավայրի մաքրության, հայրենի բնության պահպանման գործում,
• ըստ բնակության վայրի, պարզագույն մարզահրապարակների, խաղահրապարակների ստեղծման գործում:
Մասնակցել.

• դպրոցներում դաստիարակության մանկավարժների (մանկապատանեկան կոլեկտիվների կազմակերպիչների) աշխատանքների համակարգմանը,
• մանկապատանեկան կառույցներում աշխատանքի պատրաստվող մանկավարժական կադրերի պատրաստման գործին:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Հոգևոր-մշակութային կրթություն
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
  • Ռազմահայրենասիրական դաստիարակություն
  • Սոցիալական աջակցության ծրագրեր
  • Քաղաքացիական հասարակության զարգացում
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Սուքիասյան Արա
Էլ․ փոստ: ehak@rambler.ru
Վայր: Շիրակի մարզ
Հեռախոսահամար: +37493348160