Կազմակերպության առաքելությունը
2007 թվականին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացվեց Շրջանավարտների միավորում: Միավորման հիմնական նպատակն է ԵՊԼՀ շրջանավարտների և բուհի միջև ստեղծել սերտ կապեր և շարունակաբար ամրապնդել դրանք:
ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման գործունեության հիմնական ուղղություններն են.
Տարբեր ֆակուլտետների ուսանողների միջև ընկերական հարաբերությունների և համագործակցության հաստատում, համալսարանի շրջանավարտների զբաղվածության խթանում,
Համալսարանի նյութա-տեխնիկական հիմքի ամրապնդում,
Անհրաժեշտ պայմանների ստեղծում` շրջանավարտների, ուսանողների և դասախոսների մասնագիտական մակարդակի բարձրացման նպատակով,
Մասնակցություն ուսումնա-մեթոդական գրականության, ինչպես նաև գրադարանի համար պարբերական հրատարակումների ձեռքբերման գործընթացում,
Մի շարք տարբեր սեմինարների, գործնական պարապմունքների և դասընթացների միջոցով ուսանողների և շրջանավարտների ինքնահաստատմանն ուղղված ծրագրերի աջակցում,
Գիտահետազոտություններով զբաղվող ուսանողների քաջալերում,
Տարբեր աշխատանքների ցուցադրում միջազգային ցուցահանդեսներում և մրցույթներում,
Տարբեր կազմակերպությունների կողմից ֆինանսական աջակցության ապահովում,
Շրջանավարտների տվյալների բազայի ստեղծում,
Համալսարանում մասնագիտական աշխատանքների խթանում, գործընկերների հետ համագործակցում` համալսարանում տաղանդավոր երիտասարդներին կրթական համակարգի մեջ ներգրավելու նպատակով,
Ուսանողական մրցումների, մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպում,
Բարեգործական ծրագրերի մշակում և իրականացում:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման նպատակներն են.
ամրապնդել բուհի և շրջանավարտների միջև շարունակական կապը,
նպաստել ԵՊԼՀ-ում կրթական և գիտական ծրագրերի իրականացմանը,
քննարկել ԵՊԼՀ շրջանավարտներին հուզող հարցերը,
իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում ՀՀ և արտերկրի նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ,
քաջալերել շնորհալի երիտասարդներին և երիտասարդ մասնագետներին:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդական տեղեկատվություն
  • Երիտասարդների զբաղվածություն
  • Կամավորական աշխատանքի զարգացում
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
  • Ուսանողական ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Լևոն Բաբամյան / Գործադիր տնօրեն
Էլ․ փոստ: levon.babamyan@gmail.com
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: www.brusov.am
Հեռախոսահամար: +374 10 53 02 72 /515/