Կազմակերպության առաքելությունը
Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրության, մասնավորապես` երիտասարդության սոցիալ-տնտեսական, մշակութային, մասնագիտական և կրթական զարգացմանը, ստեղծագործողների բացահայտմանն ու ինքադրսևորմանը, նրանց կարողությունների, հմտությունների զարգացմանը,ինչպես նաև նպաստել պատմամշակութային ժառանգության պահպանմանը, սերունդներին փոխացնմանը, խթանել միջմշակութային հաղորդակցությունը` նպաստելով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանը:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Նպատակներն են`
1. Նպաստել երիտասարդության մշակութային պահանջմունքների առավել լիարժեք բավարարմանը:
2. Նպաստել հանրության, մասնավորապես` երիտասարդության մշակութային ժառանգության հաղորդակցման ապահովամանը:
3. Նպաստել Լոռու մարզի տարածքում կուտակված մշակութային ժառանգության փոխանցմանը հաջորդ սերունդներին:
4. Նպաստել հասարարակության սոցիալ-տնտեսական, մշակութային, մասնագիտական և կրթական զարգացմանը:
5. Նպաստել հայրենիք-սփյուռք կապերի բազմակողմանի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանը:
Խնդիրներն են`
1. Նպաստել ժողովրդական արվեստի տարբեր ժանրերի և ազգային ավանդույթների ծանոթացմանն ու պահպանմանը 2. Նպաստել պատմամշակութային արժեքների պրոպագանդմանը և պահպանմանը:
3. Նպաստել տուրիզմի զարգացմանը` արշավների, էքսկուրսիաների, ավանդական միջոցառումների, ցուցահանդեսների միջոցով:
4. Նպաստել հաշմանդամ ստեղծագործողների ինտեգրմանը հասարակությանը:
5. Բացահայտել հասարակության տարբեր խմբերի (երեխաներ, երիտասարդներ, հաշմանդամներ, կանայք)ստեղծագործողներին և նպատել նրանց ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն ու ինքնաճանաչմանը:
6. Նպաստել շրջիկ ցուցահանդեսների կազմակերպմանը:
7. Կազմակերպել և անցկացնել սեմինարներ, կոնֆերանսներ, կլոր-սեղաններ և այլ հանդիպումներ ու բարեգործական ծրագրեր, դասընթացներ` ուղղված կազմակերպության նպատակների ու խնդիրների իրականացմանը:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Արհեստների և արվեստների ուսուցում
  • Գյուղական համայնքների զարգացում
  • Հոգևոր-մշակութային կրթություն
  • Մշակութային ժառանգության պահպանություն
  • Մշակութային մասնակցություն և ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Գայանե Բալայան
Էլ․ փոստ: arginamhk@rambler.ru
Վայր: Լոռու մարզ
Հասցե համացանցում: Gayane Balayan (www.facebook.com)
Հեռախոսահամար: 091140899