Կազմակերպության առաքելությունը
Օրրանի առաքելությունն է.
- Օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով նրանց կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ:
- Պայքարել «երեխան՝ որպես ընտանիքում հիմնական հաց վաստակող» գաղափարի դեմ:
- Օգնել «ճգնաժամի մեջ հայտնված» ընտանիքներին:
- Աջակցել միայնակ և անօգնական ծերերին:
- Բացահայտել և զարգացնել երեխաների հետաքրքրություններն ու ընդունակությունները և ուղղորդել նրանց համապատասխան ապագա մասնագիտության:
- Կանխել և վերացնել աղքատության և մուրացկանության տարածումը Հայաստանի երեխաների և տարեցների շրջանում:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Իր առաքելությունը իրականացնելու նպատակով «Օրրանը» երեխաների և տարեցների
համար մատուցում է հետևյալ ծառայությունները՝
- Սննդի ծառայություն
- Կրթական ծառայություն
- Բժշկական և հոգեբանական աջակցություն
- Սոցիալական ծառայություն
- Ձեռարվեստի կենտրոն
- Մշակութային դաստիարակություն
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդների անհատական զարգացում
  • Արհեստների և արվեստների ուսուցում
  • Գյուղական համայնքների զարգացում
  • Երիտասարդների առողջություն
  • Սոցիալական աջակցության ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Արմենուհի Հովաննիսյան
Էլ․ փոստ: manana_mananyan@yahoo.com
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: www.orran.am
Հեռախոսահամար: +37494046343